Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման 10-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Համաձայն ՀՀ կառավարության 21.12.2017թ. N 1696-Ն որոշման՝ նախատեսվում էր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, որից հետո նախատեսվում էր վեցամսյա ժամկետում, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում արտացոլված տվյալները, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման N 4 հավելվածում նշված գույքի վերաբերյալ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու  մասին համաձայնագիր:

Սակայն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Որոշման թիվ 4 հավելվածում նշված անշարժ գույքի անվանումները և մակերեսները չեն համապատասխանում անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում նշված մակերեսներին։

Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն (ներկայումս՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) ՀՀ կառավարության վերը նշված որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության համապատասխան Որոշման նախագիծ մշակելու և շրջանառության մեջ դնելու առաջարկությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ և ՀՀ կառավարության կողմից 2018թ. նոյեմբերի 22-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի  21-ի N 1696-Ն որոշման  մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության   կառավարության թիվ 1309-Ն որոշումը: Սակայն նշված Որոշման մեջ ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման 10-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով ժամկետի փոփոխություն չի կատարվել:

Միաժամանակ Պետական գույքի կառավարման կոմիտեն համապատասխան գրություններով դիմել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա ու ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ խնդրելով վերջիններիս միջնորդությունը վերակազմակերպումից հետո «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հիմնադիր փաստաթղթերի փաթեթը Պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացնելու համար՝ ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման 10-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով: Սակայն «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կողմից համապատասխան փաստաթղթերը Պետական գույքի կառավարման կոմիտե են ներկայացվել միայն 2019 թվականի մայիսին:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ ժամկետի փոփոխություն, որի արդյունքում հնարավոր կլինի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել վերջինիս հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունմամբ կապահովվի ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման 10-րդ կետի կատարումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին

 

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման  բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Քննարկվել է

    19.07.2019 - 04.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6129

Տպել