Հիշել նախագիծը

«Գարնանացան գարու, գարնանացան ցորենի և կորնգանի սերմացուների իրացումը թույլատրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«_____» ______________ 2019 թվականի N _____ - Լ

 

 

 

 

ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը    որոշում     է.

  1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
  • թույլատրել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի N 216-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում ձեռքբերված և չբաշխված սերմացուների (այսուհետ` սերմացուներ) նվազագույն գնով  վաճառքը` համաձայն հավելվածի,
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում սահմանել սերմացուների վաճառքի իրականացման ընթացակարգը:
  1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված սերմացուների ձեռքբերման գումարները ենթակա են վճարման «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ բացված թիվ 900018007410 գանձապետական հաշվեհամարին:
  2. Թույլատրել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գանձապետական հաշվեհամարից օգտագործել 198 000 դրամ սերմացուների գնահատման համար իրականացված ծախսերը կատարելու նպատակով:

 

                        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                   ՎԱՐՉԱՊԵՏ                                                        ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

         

 

  • Քննարկվել է

    17.07.2019 - 01.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7183

Տպել