Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 522-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1486-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Տիգրան Սարաֆյան 11.07.2019 12:01:13 Այս տեսքով նախագծի ընդունումն անընդունելի է, արհամարված է Աշխատանքային հարաբերությունների տեսանկյունից գնահատվող օբյեկտի (գործատուի) ռիսկը, ոչ մի անդրադարձ չկա այդ հարցերին, միայն առաողջապահական մասերով են, հետևաբար պետք է պահպանվի 22 նոյեմբերի 2012 թվականի N 1486-Ն որոշումը՝ փոխելով միայն դրա կիրարկողկամ կիրառող մարմինը, Աշխատանքային հարաբերությունների տեսանկյունից գնահատվող տնտեսավարող սուբյեկտի (գործատուի) ռիսկի գնահատումը կարգավորվում է հավելվածի 7-րդ գլխով։ Նշված գլխում նախատեսված ռիսկայնությունը որոշող չափանիշները բխում են ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 755-Լ որոշմամբ հաստատված կանոնադրությունից, ըստ որի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է միայն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների նկատմամբ վերահսկողությունը և մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողությունը: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ աշխատանքային օրենսդրության պահանջների նկատմամբ վերահսկողության համակարգի կատարելագործման միջոցառումները իրականացվելու են ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման հավելված N 1-ի 5-րդ կետում սահմանված ժամկետներում։ Նշված միջոցառումների իրականացման արդյունքում համապատասխանաբար կլրամշակվեն նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը։