Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի №659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի №659Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի №659Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է բազմաբնակարան շենքի առանձնացված միավորների (բնակարանները, ոչ բնակելի տարածքները) սեփականության իրավունքի գրանցման օբյեկտ դառնալուց հետո նշված միավորների սեփականատերեր հանդիսացող անձանց կողմից դրանց վերակառուցման արդյունքում ավելացվող նոր միավորների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման վճարները հաշվարկելու գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությամբ։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հանձնաժողով բազմիցս դիմում են սեփականատերեր բազմաբնակարան շենքերում առանձնացված միավորների (բնակարանները, ոչ բնակելի տարածքները) միացման վճարների հաշվարկման նպատակով։     

       Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի խուսափել յուրաքանչյուր առանձին դեպքի համար անհատական որոշումներ կայացնելուց, ինչի հետևանքով կկրճատվեն նոր սպառման համակարգերն էլեկտրամատակարարման ցանցին միացման ժամկետները։ 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

       Նախագծի նպատակը բազմաբնակարան շենքերում առանձնացված միավորների (բնակարանները, ոչ բնակելի տարածքները) միացման վճարների հաշվարկման կանոնակարգումն է։

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

       Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

       Նախագծի ընդունման արդյունքը բազմաբնակարան շենքերում առանձնացված միավորների (բնակարանները, ոչ բնակելի տարածքները) էլեկտրական ցանցին միացման վճարների հաշվարկման գործընթացի դյուրացումն է։

       Հանձնաժողովի համոզմամբ, նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի խուսափել յուրաքանչյուր առանձին դեպքի համար անհատական որոշումներ կայացնելուց, ինչի հետևանքով կկրճատվեն նոր սպառման համակարգերն էլեկտրամատակարարման ցանցին միացման ժամկետները։

 

  • Քննարկվել է

    09.07.2019 - 30.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6240

Տպել