Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 114-րդ հոդ­վածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառա­վա­րության սահմանած ցանկում ընդգրկված միջազգային զարգացման կազմակեր­պու­թյունների կողմից ստացված փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումար­ների, ինչպես նաև պարտքային արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման միջոցով ներ­գրավ­ված միջոցների գծով հաշվարկվող տոկոսների գումարների մասով շահու­թա­հար­կով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման առավելագույն թույլատրելի նորմա չի կիրառվում:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 114-րդ հոդ­վածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված վերո­­նշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառա­վա­րության որոշ­­մամբ միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկ ներկայումս սահ­մանված չէ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել միջազգային զարգացման այն կազմակերպությունների ցանկը, որոնց կողմից ստաց­ված փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումար­ների, ինչպես նաև պարտ­քա­յին արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման միջոցով ներ­գրավ­ված միջոցների գծով հաշվարկվող տոկոսների գումարների մասով շահու­թա­հար­կով հարկման նպատակով համա­խառն եկամտից նվազեցման առավելագույն թույլատրելի նորմա չի կիրառվում:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել Հայաս­տանի Հան­րապետության հար­կա­յին օրենսգրքի վերո­նշյալ դրույթներով նախատեսված միջազգային զարգացման կազմա­կեր­պությունների ցանկը:
  • Քննարկվել է

    27.04.2017 - 22.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Ֆինանսների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11971

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: