Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Գնել Սեդրակյան 09.07.2019 17:33:10 2001թ․ մայիս-հունիս ամսվա ծնված տղաները զորակոչվում են 2019թ․ հուլիսին և զորացրվում են 2021թ․ հուլիսին։ Սրանք այն տղաներն են, որոնք դպրոցում սովորել են 12 տարի և որոնք բարձրագույն կրթական հաստատություններում կարող են սովորել զորացրվելուց հետո՝ սկսած 2021թ․-ի սեպտեմբերից։ Եվրոպական գրեթե բոլոր համալսարաններում 2021թ․-ի սեպտեմբերից ուսումը սկսելու համար համալսարան անհրաժեշտ է դիմել մինչև 2021թ․-ի հունվար ամիսը։ Դիմելու համար պարտադիր փաստաթղթերից է օտար երկրներում վավեր անձնագիրը՝ վավերականության հնարավորինս երկար ժամկետով, քանի որ 2021թ․-ի սեպտեմբերին ուսումը սկսելու համար դիմորդը պետք է հունիս-հուլիս ամիսներից ոչ ուշ դիմի ուսանողական վիզա կամ կացության քարտ ստանալու համար։ Առաջարկում եմ օրենքով նախատեսել, որ արդեն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի քաղաքացիներին, որոնք պատրաստվում են բարձրագույն կրթություն ստանալ օտարերկրյա համալսարաններում, պաշտպանության նախարարության միջնորդությամբ, ծառայության վեց ամիսը կամ մեկ տարին լրանալուց հետո, տրամադրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր՝ լիարժեք վավերականության ժամկետով (10 տարի)։