Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հաշտարարության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արտոնագրված հաշտարարի որակավորում ստանալու համար հաշտարարի թեկնածուն, բացառությամբ նախկին դատավորի և իրավաբան գիտնականի, անցնում է արդարադատության նախարարի հաստատած ծրագրին համապատասխան որակավորման դասընթաց կամ ներկայացնում է օտարերկրյա պետությունում նմանատիպ դասընթաց անցած լինելու վկայագիր, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումն իրականացնում է հաշտարարության որակավորման հանձնաժողովը, և հանձնում է որակավորման քննություն, որն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի միջոցով:

Օրենքի նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արտոնագրված հաշտարարի որակավորումը շնորհում է Արդարադատության նախարարը՝ որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Իսկ Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա արդարադատության նախարարի կողմից արտոնագրված հաշտարարի որակավորում տալը մերժելու դեպքերը:

«Հաշտարարության մասին» օրենքի վերոնշյալ կարգավորումներից հստակ չէ որակավորման հանձնաժողովի եզրակացության բնույթը և Արդարադատության նախարարի համար  պարտադիր լինելու կամ չլինելու հանգամանքը:

Բացի այդ, հարկ է նկատել, որ 2007 թվականի Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի հիման վրա ընդունված Կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշմամբ սահմանվել է, որ  հաշտարարների որակավորման դասընթացները կազմակերպվում են արտոնագրված հաշտարարների թեկնածուների կողմից` հաշտարարի որակավորման դասընթացներին մասնակցելու և հաշտարարի որակավորման վկայագիր ստանալու համար կատարված միանվագ վճարների հաշվին` հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և չափով:

Վերոգրյալը վկայում է «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների ընդունման անհրաժեշտության մասին:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր)՝

  1. ամրագրվել է որակավորման հանձնաժողովի եզրակացության խորհրդատավական բնույթը,
  2. սահմանվել է, որ հաշտարարների որակավորման դասընթացին մասնակցելու, որակավորման քննություն հանձնելու և որակավորման վկայագիր տրամադրելու համար գանձվում է բազային տուրքի 80-ապատիկի չափով պետական տուրք:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել որակավորման հանձնաժողովի եզրակացության բնույթը և սահմանել հաշտարարների որակավորման դասընթացին մասնակցելու, որակավորման քննություն հանձնելու և որակավորման վկայագիր տրամադրելու համար գանձվող պետական տուրքի չափը:

  • Քննարկվել է

    03.07.2019 - 18.07.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Հաշտարարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 711

Տպել