Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ՕԳՈՍՏՈՍԻ 23–Ի N 933–Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018   ՕԳՈՍՏՈՍԻ  23–Ի   N933–Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության 2018 թվականի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 933–Լ որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետով՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգաց­ման ռազմավարության մշակման նպատակով սահմանված է շրջակա միջավայրի և բնակչության առողջության համատեքստում ախտորոշիչ ուսումնասիրությունների իրականա­ցման միջոցառումը: Վերոնշյալ միջոցառումների կատարման ժամկետ է սահմանված 2018 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակը:

Նախատեսված է մշակել նաև Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն, որի մշակման համար նախ անհրաժեշտ է կատարել վերոնշյալ ախտորոշիչ ուսումնասիրությունները, որոնք իրականացվելու են Համաշխարհային բանկի և դոնոր կազմակերպությունների կողմից տրվող դրամաշնորհների հաշվին:

Շրջակա միջավայրի և բնակչության առողջության համատեքստում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռիսկերի վերհանման և տեխնիկական կարողությունների գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև կնքվել է պայմանագիր:

«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական և առողջապահական գնահատում՝ ոլորտի քաղաքականության մշակմանը նպաստելու նպատակով» միջոցառման տեխնիկական առաջադրանքի հիման վրա ֆինանսների նախարարության ծրագերի իրականացման գրասենյակի կողմից կազմակերպվել է պետական գնումների մրցույթ:

  Մրցույթում հաղթող է ճանաչվել DMT Consulting Ltd (UK) կազմակերպությունը: Ներկայումս «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընկերությանը ներկայացվել է հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական և առողջապահական գնահատման նպատակով ախտորոշիչ ուսումնասիրությունների իրականացման ծառայությունների գնման պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծը:

Ազգային ժողովի կողմից 2019 թվականի մայիսի 8-ին ընդունված՝  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 2-րդ՝ «Կառավարության կազմը և կառուցվածքը» հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի բնապահպանության նախարարությունը վերանվանվել է շրջակա միջավայրի նախարարության:

Հաշվի առնելով վերը շարադրվածը անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 933–Լ որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի կատարման ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ և պատասխանատու կատարողները սյունակում «բնապահպանության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը -       Որոշման նախագծով առաջարկվում է նշյալ միջոցառումների կատարման համար ժամկետ սահմանված՝ «2018 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2020թ. փետրվարի 3-րդ տասնօրյակ» բառերով:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարությունում:

  1. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

          Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ռազմավարության մշակման համար անհրաժեշտ ախտորոշիչ ուսումնասիրությունների իրականացման հստակ և իրատեսական ժամկետ:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018   ՕԳՈՍՏՈՍԻ  23–Ի   N  933–Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018   օգոստոսի  23–ի   № 933–Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018   ՕԳՈՍՏՈՍԻ  23–Ի   N  933–Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018   օգոստոսի  23–ի   № 933–Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջացնի:

  • Քննարկվել է

    28.06.2019 - 13.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6095

Տպել