Հիշել նախագիծը

Ձեր քննարկմանն եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն և 2007 թվականի հունվարի 18-Ի N205-Ն որոշումներում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

_____  __________2019 թվականի N ____-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N205-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 7-րդ կետը «Գիհի-կաղնուտային ռելիկտային» բառերից հետո լրացնել  «Նորաշենի» բառերը,

բ. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.

«6) «Նորաշենի» արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող  և չվահյուր թռչունների հանգստի և ապրելակերպի բնական պայմանների ապահովումը.

գ.  16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1 ենթակետով.

 «2.1. «Նորաշենի» արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների համար բնական միջավայրի պահպանությունը,»,

դ. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Արգելոցային գոտիների տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավել, քան 30 անձ, առավելագույնը` 3 ժամով։»:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի «Սևան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանի (հողերի օգտագործման սխեմայի) հաստատման մասին» N205-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման հավելվածի`

ա. «ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ» բաժինը «4.3.2. «Գիհի-կաղնուտային ռելիկտային» արգելավայր» բառերից հետո լրացնել «4.3.3 «Նորաշենի» արգելավայր» բառերով

բ. 4-րդ՝ «Սևան» ազգային պարկի տարածքագործառնական գոտիները բաժնի 4.1-րդ կետի 1-ին ենթակետի առաջին պարբերությունում «7 464» թիվը փոխարինել «6 839» թվով, «4 289» թիվը` «3 984» թվով,  «3 175» թիվը` «2 855» թվով,

գ․ 4-րդ բաժնի 4.1-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «839» թիվը փոխարինել «214» թվով, «341» թիվը` «36» թվով,  «498» թիվը` «178» թվով,

դ․ 4-րդ բաժնի 4.1-րդ կետի 2-րդ ենթակետի առաջին պարբերությունում «2» թիվը փոխարինել «3» թվով, «2 652» թիվը փոխարինել «3 277» թվով, «2 359» թիվը`         «2 505» թվով,  «293» թիվը` «772» թվով,

ե․ 4-րդ բաժնի 4.1-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ» պարբերությամբ.

«գ/ «Նորաշենի» արգելավայր. Նախկինում կազմել է «Նորաշենի» արգելոցի մի մասը։ Տարածքը զբաղեցնում է 625 հա, որից ցամաքային տարածքը՝ 146 հա, իսկ ջրայինը՝ 479 հա:»

զ. 4-րդ բաժնի 4.2-րդ կետի 4.2.1-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2.1. «Նորաշենի» արգելոց

Գտնվում է ազգային պարկի հյուսիս-արևմտյան հատվածում և զբաղեցնում է 214 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 36 հա, իսկ ջրայինը` 178 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 6․4 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 1․7 կմ երկարությամբ և 1․3 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել թռչունների (մասնավորապես, հայկական որորի, քանի որ այստեղ բնադրող միակ էնդեմիկ թռչունն է) բնականոն ապրելակերպն ու վերարտադրությունը:

 Սահմանի նկարագրությունը.

Արգելոցի ցամաքային սահմանը սկսվում է 2-րդ ռեկրեացիոն և 6-րդ տնտեսական գոտիների հատման կետից (տես` 4.4. և 4.5. կետերը)` Սևան-Մարտունի ավտոճանապարհի Նորաշեն գյուղ մտնող խաչմերուկից 600 մետր դեպի Գավառ տանող ճանապարհի և 225 մետր դեպի լիճ` լճախորշի Ա1 կետից (X=502765, Y=4485974, H= 1900.5 մ): Այստեղից սահմանը 110 մ անցնում է հարավ-արևելյան ուղղությամբ, այնուհետև շարունակվում է  լճախորշին մոտ գտնվող լճակի ափագծով մինչև Ա1/1 (X=503426.46, Y=4486039.89 H=1900.5) կետը, որից հետո, սահմանկցելով «Նորաշենի» արգելավայրին, անցնում է գրունտային ճանապարհին զուգահեռ մոտ 680 մետր մինչև Ա1/2 (X=503632.68, Y=4486593.70 H=1900.5) կետը։ Ա1/2 կետից ջրային սահմանը 3․6 կմ շրջագծով անցնում է մինչև Ա1 կետը։

     Տեղանքի նկարագրությունը.

Արգելոցի տարածքի ռելիեֆը գրեթե հարթ է և ընկած է լճի ափից մինչև 1908 մետր բարձրությունը: Ափերը կտրտված են: Արգելոցի տարածքում առանձնացվում են երկու կղզյակներ` 3.2 հա և 1.6 հա տարածքներով: Արգելոցի ցամաքային տարածքը անտառազուրկ է, հանդիպում են չիչխանի թփեր: Կղզիները քարապատ են:

     Ենթակառուցվածքները. Արգելոցի ցամաքային տարածքը սահմանակից է «Նորաշենի» արգելավայրի տարածքի հետ, գրունտային ճանապարհների ընդհանուր երկարությունը 2․8 կմ է:»:

է. 4-րդ բաժնի 4.3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.3.3-րդ ենթակետով.

«4.3.3. «Նորաշենի» արգելավայր

Գտնվում է ազգային պարկի հյուսիս-արևմտյան հատվածում և զբաղեցնում է 625 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 146 հա, իսկ ջրայինը` 479 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 10․3 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 3․1 կմ երկարությամբ և 2․1 կմ լայնությամբ։ Արգելավայրի նպատակն է ապահովել չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի և ապրելակերպի բնական պայմանները և պահպանությունը:

 Սահմանների նկարագրությունը.

Արգելավայրի ցամաքային սահմանը սկսվում է Ա1/2 (X=503632.68, Y=4486593.70 H=1900.5) կետից, սահմանկցելով «Նորաշենի» արգելոցին,  անցնում է գրունտային ճանապարհին զուգահեռ մոտ 680 մետր մինչև Ա1/1 (X=503426.46, Y=4486039.89 H=1900.5) կետը։ Այստեղից սահմանը անցնում է լճախորշին մոտ գտնվող լճակի ափագծով մինչև Ա1/3 (X=503144.67, Y=4485514.78 H=1900.5) կետը, որտեղից ուղիղ գծով անցնում է դեպի հարավ 188 մետր, այնուհետև Սևան-Մարտունի ավտոճանապարհին զուգահեռ հարավ արևելյան ուղղությամբ հասնում է Ծովազարդ գյուղ մտնող գրունտային ճանապարհի խաչմերուկից 100 մետր դեպի լճափ Բ1 կետին (X=504225, Y=4483907, H= 1903 մ): Ա1/3-Բ1 սահմանակցում է 6-րդ տնտեսական գոտուն: Բ1 կետից սահմանը թեքվում է դեպի արևելք,  հյուսիս և հյուսիս-արևելք ուղղությամբ, անցնում 500 մ և հասնում է Գ1 կետին (X=504610, Y=4484131, H= 1900․5 մ): Բ1-Գ1 սահմանակցում է 3-րդ ռեկրեացիոն գոտուն:  Գ1 կետից ջրային սահմանը 6․0 կմ շրջագծով անցնում է մինչև Ա1/1 կետը։

Տեղանքի նկարագրությունը.

Արգելավայրի տարածքի ռելիեֆը գրեթե հարթ է և ընկած է լճի ափից մինչև 1916 մետր բարձրությունը: Ափերը կտրտված են: Անտառային տնկարկներից հիմնականում հանդես են գալիս չիչխանի, թեղու և սոճու ծառուտները:

Ենթակառուցվածքները. Արգելավայրի ցամաքային տարածքին հարող Սևան-Մարտունի ավտոճանապարհի երկարությունը կազմում է 1․9 կմ, իսկ գրունտային ճանապարհների ընդհանուր երկարությունը 5․8 կմ է:»

ը. N3 հավելվածի «Քարտեզ 4. Ազգային պարկի տարածքագործառնական գոտիները» շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի              ___-ի

N ___-Ն որոշման

Քարտեզ 4. Ազգային պարկի տարածքագործառնական գոտիները

  • Քննարկվել է

    26.06.2019 - 12.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6257

Տպել