Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն և N 211-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին

          Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

   մայիսի 2019 թվականի N    -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16N 173-Ն ԵՎ N 211-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» N 173-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետը լրացնել նոր 4 ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

<<4) <<Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին>> պայմանագրի հավելված 1-ի հոդված 2-ի 52-րդ կետով սահմանված էքսպրես-բեռը:>>:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» N 211-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-դ կետի 2-րդ ենթակետը լրացնեկ նոր <<դ>> պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

<<դ. <<Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին>> պայմանագրի հավելված 1-ի հոդված 2-ի 52-րդ կետով սահմանված էքսպրես-բեռը:>>:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Քննարկվել է

    26.06.2019 - 12.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Փոստային կապ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7064

Տպել