Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Գևորգ Մալխասյան 24.06.2019 11:49:39 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Կարծում եմ, որ նախագծի հիմնավորումը բավարա չէ: Այսպես, անկախ թե անձը որտեղ կամ ինչպես է սովորել վարել կամ որտեղ կամ ինչպես է սովորել ճանապարհային երթևեկության կանոնները միևնույն է նրա գիտելիքների չափանիշը որոշում է պետական մարմինը: Եթե անձը լավ կամ լիարժեք չի տիրապետում համապատասխան գիտելիքներին, ապա իրավասու մարմինը պետք է չտրամադրի համապատասխան իրավունք: Լիցենզավորումը՝ ուսուցման առումով որևէ խնդիր չի լուծելու: Այն միայն ավելացնելու է կոռուպցիոն ռիսկերը, լրացուցիչ ֆինանսական բեռ է դնելու սովողների վրա, ինչպես նաև սահմանափակելու է մրցակցությունը համապատասխան բնագավառումը: Նշված մոտեցումը հակասում է նաև ՀՀ կառավարության ծրագրի 5.4 կետի պահանջներին, որով սահմանված է, որ ապրանքների եւ ծառայությունների շուկաներում գործելու համար պետության սահմանած` ինստիտուցիոնալ կամ այլ տնտեսական (լիցենզավորման պահանջներ եւ այլն) արգելքները կամ սահմանափակումները կհասցվեն նվազագույնի եւ կորոշվեն բացառապես այնպիսի սահմաններում, որոնք ունեն կենսական կարեւորություն: 2. Հիմնավորման մեջ խոսվում է միայն բեռնատար տրանսպորտային միջոցները վարել սովորեցնելու խնդրի լիցենզավորմանը, մինչդեռ նախագծով լիցենզավորվում է ողջ ոլորտը: 3. Ժամանակին կոռուպցիոն ռիսկերը վերացնելու նպատակով հանվեց վարորդների բժշկական հավաստագրումը, որը լուրջ արդյունքներ տվեց: Ներկայումս առանց որևէ վիճակագրական կամ այլ հիմքերի այն անհասկանալի պատճառով վերականգնվում է: Կարծում եմ, որ այս մոտեցումը ևս իր մեջ նարառնում է ոչ միան բազում կոռուպցիոն ռիսկեր, այլ առաջ է բերում լրացուցիչ և անհիմն ծախսեր քաղաքացիների համար: Խնդիրը պետք է լուծել ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային համակարգի միջոցով: Անձը, որվ ցանկանում է ստանալ վարորդական իրավունք պետք է տա իր համաձայնութունն, այն մասին, որ ոստիկանությունն իրավունք ունի մշտապես ստանալ տեղեկատվություն անձի այն հիվանդությունների մասին, որոնք խոչընդոտ են հանդիսանում վարորդական իրավունք ստանալու համար: Այս դեպքում ոստիկանությունը ցանկացած ժամանակ կարող է ստանալ համապատասխան տեղեկատվությունը ոչ միայն վարորդական իրավունքը տրամադրելիս, այլ նաև վարորդական իրավունքի գործողության ողջ ընթացքում: 1. Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ ուսուցմամբ զբաղվող կազմակերպություններին լիցենզավորման գործընթացի շրջանակներում ներկայացվում են լիցենզավորման կարգերով սահմանված պահանջներ, մասնավորապես՝ աշխատակիցների մասնագիտական փորձի, հմտությունների, ինչպես նաև լսարանային և տեխնիկական միջոցների (օրինակ՝ հատուկ ստենդների) առկայությունը ապահովելու առումով: Մինչդեռ, չլիցենզավորված անձինք կամ կազմակերպությունները, չունենալով համապատասխան մարդկային և տեխնիկական ռեսուրսներ, ակընհայտորեն կարող են զիջել լիցենզավորված կազմակերպությունների ուսուցման որակին: 2. Պարզաբանում Նախագծով նախատեսվում է ուսուցումը պարտադիր դարձնել նաև C կարգի և C1 ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ձեռքբերման համար: Նշվածը ըստ էություն վերաբերվում է կոնկրետ տիպի վարորդական վկայականի ձեռքբերման նպատակով ուսուցման պարտադիր լինելուն, այլ ոչ թե ուսուցում իրականացնող կազմակերպությունների լիցենզավորմանը: 3. Առաջարկությունը ընդունվել է մասնակիորեն: Նախագիծը խմբագրվել է: Բժշկական հավատարմագրման պահանջները բխում են Եվրոպական պառլամենտի ու խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի 3-րդ հավելվածի 4-րդ և 15-րդ կետերի պահանջներից։ Անձի համաձայնությունը ստանալու վերաբերյալ դրույթը հանվել է և առողջապահության լիազոր մարմնի շտեմարանը հասանելի է լինելու Ոստիկանությանը ցանկացած պահի, այդ թվում վարորդական վկայականը տրամադրելուց հետո: