Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2019 թվականի  N              Ն 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «աշխատանքային կենսաթոշակները,» բառերից հետո լրացնել «դատական կարգադրիչների զինվորական կենսաթոշակները,»  բառերը.

2) որոշման N 1 հավելվածում`

ա. 4-րդ կետում «Աշխատանքային կենսաթոշակ,»  բառերից հետո լրացնել «դատական կարգադրիչներին զինվորական կենսաթոշակ,» բառերը, իսկ «ծառայության» բառից հետո` «ցանկացած» բառը.

բ.   19.4-րդ, 40-րդ կետի 1-ին ենթակետում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  բառերը փոխարինել «Պետական  պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով.

գ. 19.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.5-րդ կետ.

«19.5. Եթե 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցրած անձն ունի նաև զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք, ապա նրա զինվորական կենսաթոշակի վճարումը շարունակվում է, իսկ կենսաթոշակի իրավունքը և կենսաթոշակ ստանալու իրավունքը դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու հիման վրա չեն վերանայվում։».

դ. 47-րդ կետում «կամ դատավորի» բառերը փոխարինել «, դատավորի կամ դատական կարգադրիչի» բառերով.

ե. 52.5-րդ կետում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» բառերը փոխարինել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» բառերով.

3) որոշման N 3 հավելվածում՝

ա. 2-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետ.

«1.1) դատական կարգադրիչների ծառայության ժամանակահատվածը.».

բ. 4-րդ կետի 1-ին ենթակետում «քննչական ծառայության ծառայողի,» բառերից հետո լրացնել «դատական կարգադրիչի,» բառերը.

4) որոշման N 10 հավելվածի 19.1-ին կետի 3-րդ ենթակետում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական  պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Քննարկվել է

    21.06.2019 - 08.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6497

Տպել