Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «և գործադիր իշխանության տարածքային կառավարման մարմնի ստորաբաժանումներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում» բառերը փոխարինել «ստորաբաժանումներ» բառով:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 13-րդ, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը և 43-րդ հոդվածի 2-րդ մասը:

 Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստից հանել «լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող» բառերը:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածից հանել «և տեղական ինքնակառավարման մարմինը», «և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերով» և «կամ համայնքային ծառայության» բառերը:

Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածից հանել «կամ համայնքային» բառերը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ------------- -ին:

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337-Ն օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ------------- -ին:

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը և 99-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ------------- -ին: 

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-123-Ն օրենքի) ամբողջ տեքստից հանել «աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ------------- -ին:

 

  • Քննարկվել է

    20.06.2019 - 08.07.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7315

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Սարաֆյան

21.06.2019

ճիշտ նախաձեռնություն է, ավելի շուտ կարելի էր անել, ինտեգրացման գործընթացի համար կարևոր է համակարգի ենթակայույունը ԱՍՀՆ-ին

Տեսնել ավելին