Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի       17-ի N 143-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

   

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

     Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-34-Ն օրենքով կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որի արդյունքում նախարարությունների թիվը կրճատվել է մինչև 12 նախարարությունների, և որոշ նախարարություններ միաձուլման ձևով վերակազմակերպվել են մեկ նախարարության, այդ թվում նաև «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի Խորհրդի կազմում ընդգրկված նախարարություններից 2-ը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ու Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել են՝ ստեղծելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. Կարգավորման առարկան

     Ներկայացվող նախագծով նախատեսվում է փոփոխել ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի Խորհրդի կազմում ընդգրկված նախարարությունների անվանումները «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն ՀՀ օրենքին համապատասխան:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

  Նախագիծն ընդունվելու դեպքում ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի Խորհրդի կազմում ընդգրկված և միաձուլման ձևով վերակազմակերպված նախարարությունների անվանումները կհամապատասխանեցվեն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն ՀՀ օրենքին և  կապահովվի ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի Խորհրդի բնականոն գործունեությունը:

ՏԵՂԵԿԱՆՔ

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի        17-ի N 143-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին

 

 

      Որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի        17-ի N 143-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազումների մասին

 

 

     Որոշման նախագծի ընդունումը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի        17-ի N 143-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

 

     Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    19.06.2019 - 04.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5786

Տպել