Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 498-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ

26-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կառավարությունը որոշում է.

      1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշման (այսուհետ` Որոշում) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

        1) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ կետով.

    «7.1. «Հանձնաժողովի քարտուղարությունն ապահովում է Վարչապետի աշխատակազմի Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժինը (այսուհետ` Բաժին): Հանձնաժողովի քարտուղար նշանակվում է սույն բաժնի աշխատակիցներից: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունները «Հայաստանի Հանրապետության  Քաղաքացիության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` ի դեմս Հանձնաժողովի ուղարկվում են Բաժին:

       2) Որոշման հավելվածի 9-րդ կետի առաջին նախադասության «հանձնաժողովում» բառը փոխարինել «Բաժնում» բառերով:

       2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    12.06.2019 - 27.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6251

Տպել