Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N1110-Ն որոշմամ մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

                                                                                                                            

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է որոշման լիարժեք կիրարկումն ապահովելու նպատակով։

      Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N1110-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ ներկայացվում է, որ ջրային ռեսուրսների վրա գործունեության հետևանքով առաջացված տնտեսական ազդեցության գնահատումը (այսուհետ՝ ազդեցության գնահատում) կախված է ջրային ռեսուրս արտանետվող վնասակար նյութերի քանակությունից, թույլատրելի սահմանային մակարադակից և ազդեցության ժամանակահատվածից։ 19-րդ և 20-րդ կետերով ազդեցության գնահատման համար հաշվարկվում է նաև ջրի անտնտեսվար և (կամ) ոչ նպատակային, և (կամ) առանց ջրօգտագործման թույլտվության և (կամ) ջրօգտագործման թույլտվությունից ավել ջրառի ծավալները։ Նշված ազդեցության գնահատման այս չափանիշները ներառված չեն 2-րդ կետում, և համաձայն նոր խմբագրության, որպես ազդեցության գնահատում այս չափանիշը ներառվել է 2-րդ կետում, որպես ջրային ռեսուրսի թույլատրելի և արդյունավետ օգտագործման ծավալներ։ 3-րդ կետում ավելացվել է նաև «ջրայի ռեսուրսի թույլատրելի և արդյունավետ օգտագործման ծավալներ» հասկացությունը։ 5-րդ և 6-րդ կետերում համապատասխանաբար, որպես ազդեցության գնահատման տարրեր, ավելացվել են նաև ջրայի ռեսուրսի թույլատրելի և արդյունավետ օգտագործման ծավալների կանխարգելման և փոխհատուցման ծախսեր» հասկացությունը։

 

 

    Հավելվածի N4-N15 աղյուսակներում ներկայացված ջրային ռեսուրս վնասակար նյութեր արտանետելու հետևանքով հասցված վնասի չափաքանակները դրամական  արտահայտությամբ համարժեք չեն այդ վնասները վերականգնելու համար։ Այս առումով հավելվածի N4-N15 աղյուսակներում ներկայացվում են վնասները վերականգնելու նոր չափաքանակները, հաշվի առնելով  Խորհրդային միության գիտահետազոտական ինստիտուտի կողմից որպես մեթոդական ցուցում ներկայացված հաշվարկի չափաքանակները՝ ռուբլով արտահայտված  և ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընտրված փոխարժեքի և  ռուբլու ու ԱՄՆ դոլլարի համադրումից ստացված 500 գործակցի հաշվառման մեխանիզմը, ինչի արդյունքում հաշվարկվող չափաքանակները համարժեք  կլինեն վերականգնվող վնասի չափաքանակներին։

 

 

2 Ակնկալվող արդյունքը

 

      Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում կապահովվի ջրերի ոչ նպատակային, անարդյունավետ, առանց ջրօգտագործման թույլտվության, կամ թույլտվությունից ավել ջրօգտագործման դեպքերում հաշվարկել ջրային ռեսուրսներին հասցված վնասը, ինչպես նաև վնասակար նյութերով ջրային ռեսուրսներն աղտոտելու դեպքերում վերականգնել հասցված վնասները։ Այս դեպքում ջրային ռեսուրսների աղտոտման դեպքում հասցված վնասները համարժեք կլինեն վերականգնվող վնասներին։

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

 Նախագիծը մշակվել է  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների գրասենյակի և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից համատեղ:

 

 

 

 


 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի  օգոստոսի  14-ի N 1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու վերաբերյալ

 

 

  «ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի թիվ 1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և /կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի  օգոստոսի  14-ի N 1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական  բյուջեում  ծախսերի  և  եկամուտների  ավելացման  կամ  նվազման  մասին

 

 

 «ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի թիվ 1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» որոշման նախագծի ընդունումը նախատեսում է Հայաստանի Հանրապետության  պետական  բյուջեի մուտքերի  ավելացում։

 

 

 

 

  • Քննարկվել է

    11.06.2019 - 26.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1287

Տպել