Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

Հաշվի առնելով, որ ներդրումային գործունեության համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքների գումարը ֆինանսական լրացուցիչ բեռ է առաջացնում ներդրողների համար, նախագծով ներկայացվող լրացումներով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի ուժով իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի կադաստրային արժեքների՝ քսան միլիոն դրամ գերազանցելու դեպքում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում՝ տաս միլիոն դրամը գերազանցելու դեպքում, համայնքային բյուջե եռամսյա ժամկետում մուծումների փոխարեն նախատեսել տարաժամկետ վճարման հնարավորություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող փոփոխությունը հնարավորություն կտա սեփականատիրոջը իրականացնել օրենքով իրեն վերապահված իրավունքներն ամբողջ ծավալով, այդ թվում՝ գրավ դնել սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունները և ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի համապատասխան մասը:

  • Քննարկվել է

    06.06.2019 - 23.06.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11836

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

06.06.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. 1-ին հոդվածի 1-ին մասի վերաբերյալ գտնում եմ, որ «, իրավաբանական անձի բաժնետոմասի (բաժնեմասի, փայի) դիմաց բաժնետոմասի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը հանձնումը» ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածի համաձայն կարող է համարվել հողամասի փոխանակումը փայի կամ բաժնեմասի փոխարեն: 2. 1-ին հոդվածի 2-րդ մասի բացառությունը ոչ թե պետք է վերաբերվի վճարման անդորագիր ներկայացնելու, այլ ողջ 64-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջին: Դա ուղղակի բխում է նաև լրացվող 64.1-ին հոդվածի բովանդակությունից:

Գևորգ Մալխասյան

06.06.2019

3. 64.1-ին հոդվածի 1-ին մասի վերաբերյալ գտնում եմ նպատակահարմար միանվագ վճարվող գումարի չափը ոչ թե սահմանել որոշակի գումար, այլ ընդհանուր գումարի տոկոս, քանի որ սույն օրենքի նախագծի համաձայն նույն 20 միլոն դրամը պետք է վճարի և աայն անձը, որի հողամասի կադաստրային աչժեքը կազմում է 22 միլիոն դրամ և այն անձը, որի հողամասի կադաստրային արժեքը կազմում է 100 միլոն դրամ:

Գևորգ Մալխասյան

06.06.2019

4. Կարծում եմ, որ հիփոթեքի պայմանագրի կնքումը և այդ պայմանագրի կատարման նկատմամբ հսկողությունը համայնքների ղեկավարների վրա դնելն այնքան էլ նպատակահարմար չէ, քանի որ շատ համայքներ հողամասի սեփականատիրոջ կողմից պայմանագրի պահանջների խախտման դեպքում դժվարանալու են մտնել համապատասխան դատական պրոցեսների մեջ: Կարծում եմ, որ այս դեպքում կարելի է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տարաժամկետ վճարի պայմանագրի պայմանները (404-405 հոդվածներ), որի համաձայն տարաժամկետ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչեւ դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման: Իսկ այս պայմանագրի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը կարելի է վերապահել պետական որևէ մարմնի վրա:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: