Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ հաշվեքննիչ պալատի` 2018 թվականի հունիսի 25-ի թիվ 4/12 և հոկտեմբերի 19-ի թիվ 13/4 որոշումներով իրականացված հաշվեքննության հիման վրա կազմված արձանագրությամբ բարձրացված խնդրի շրջանակում առաջարկվել է բժկական օգնության և սպասարկման, դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ստուգաճշտումը լիազոր մարմնի կողմից իրականացնել ոչ թե ընտրանքային ուսումնասիրության միջոցով,  այլ լիցենզավորման համար հայտ ներկայացրած բոլոր  հայտատուների մոտ, բացառելով տեղում ուսումնասիրության իրականացման ընտրանքնային կարգը, որի անհարժեշտությամբ պայմանավորված առաջացել է  ՀՀ կառավարության 2002 թվականի հունսի 29-ի N 867 որոշման լրացում կատարելու անհրաժեշտություն:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս լիցենզավորման համար հայտ ներկայացրած հայտատուների կողմից ներկայացրած փաստաթղթերի տեղում ուսումնասիրության միջոցով ստուգաճշտումը իրականացվում է ընտրանքային հիմունքներով, համապատասխան խաղարկությամբ  ընտրված հայատատուների մոտ ստուգաճշտում իրականացնելու միջոցով: ՀՀ հաշվեքննիչ պալատի` 2018 թվականի հունիսի 25-ի թիվ 4/12 և հոկտեմբերի 19-ի թիվ 13/4 որոշումներով իրականացված հաշվեքննության արդյուների հիման վրա անձանագրվել է այդ գործընթացը լիցենզավորման համար հայտ ներկայացրած բոլոր հայտատուների մոտ իրականացնելու անհրաժեշտություն:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է  դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ստուգաճշտումը լիազոր մարմնի կողմից իրականացվում է տեղում ուսումնասիրության միջոցով, իսկ տեղում ուսումնասիրության իրականացման կարգը սահմանում է լիազոր պետական մարմինը:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի կիրառման դեպքում հիմնական ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման գործընթացի միատեսակ կարգի սահմանումն է:

 

  1. 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության և իրավաբանական վարչության կողմից:

  • Քննարկվել է

    05.06.2019 - 20.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6392

Տպել