Հիշել նախագիծը

<<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

Նախագծով սահմանվում է, որ համապատասխան ոլորտներում կատարվող <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքով նախատեսված իրավախախտումների  վերաբերյալ գործերը քննող և/կամ պատասխանատվություն սաhմանող մարմինն այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն է:  

  • Քննարկվել է

    29.05.2019 - 13.06.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Վարչական իրավախախտում, Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1071

Տպել

Առաջարկներ`

Ռուզան Շահվերդյան

12.06.2019

Առաջարկում եմ լիազոր մարմին ճանաչել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, 254-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը թողնել, բայց կատարել փոփոխություն, Լեզվի մասին օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության ենթարկելու իրավասությունը հատկացնել ԿԳՄՍ նախ-ը, քանի որ այդ՝ հոդված 254-րդ, 1-ին մաս, 6-րդ կետը նույնությամբ թողնելը նշանակում է գոյություն չունեցող մարմնին վարչական իրավասություններ տալ: Լեզվի կոմիտեն ԿԳՄՍՆ-ին ենթակա մարմին է, առանց վարչական վերահսկողության լիազորությունների, իսկ եթե ՎԻՎ օրենսգրքի այս փոփոխությունների նպատակը պատասխանատվության ենթարկելու լիազորություններ ունեցող մարմինների հստակեցումն է, դրանով հրաժարվում եք որդեգրված սկզբունքից: Վերոհիշյալ հոդվածի նշված կետի պահպանումը անլուծելի թյուրիմացությունների տեղիք է տալու, քանի որ չեղած մարմնի իրավասությունները որևէ այլ մարմնի, ասենք՝ լեզվի կոմիտեի վրա դնելու պարտադրված հիմք է դառնալու, ու դրանով հանգեցնելու առանց իրավական հիմնավորման իրավահաջորդության ու լիազոր մարմին համարելու խառնաշփոթության:

Ռուզան Շահվերդյան

04.06.2019

Առաջարկ 1. Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնող լիազորված պետական մարմին սահմանել, որովհետև լեզվի պետական տեսչությունը 254-րդ հոդվածի 6-րդ կետի հետ հանելով այդպիսի մարմին չլինելու հիմքով, պատասխանատվության ենթարկող դաշտը զրկվում Է որոշակիությունից: 2.

Լիլիթ Հարությունյան

01.06.2019

3. Նախագծի 13-րդ հոդվածով նախատեսված` «Օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել» դրույթը ևս իրավական նոնսենս է` հետևյալ հիմնավորմամբ. 1. Ըստ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 25-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը գործում է որպես Լեզվի կոմիտե: Այսինքն` սույն նորմի ուժով Լեզվի պետական տեսչությանն օրենքով վերապահված գործառույթները (նե¬րառյալ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անց¬կացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով այդ մարմնին վերապահված ստուգում իրականացնելու, Վար¬չական իրավախախտումների վերա¬բերյալ ՀՀ օրենսգրքի 189.2-189.6-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասությունները) անցել են Լեզվի կոմիտեին: Քանի որ, ըստ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի, Լեզվի կոմիտեն է ապահովում սույն օրենքի պահանջների կատարումը, որը նա իրականացնում է նույն օրենքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անց¬կացման մասին» ՀՀ օրենքով և Վար¬չական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված գործիքակազմով, իրավաչափ չէ Վար¬չական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.2-189.6-րդ հոդվածներով նախա¬տեսված դեպքերում նույն րենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչելը: Օրինակ` ի՞նչ պետք է անի Լեզվի կոմիտեն, երբ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հայտնաբերում է վարչական իրավախախտում, ո՞ր քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետք է ներկայացնի այդ իրավախախտումն ու միջնորդի կամ խնդրի, որ նրանք այս իրավախախտման հիմքով դիմեն դատարան: Իրավական անհեթեթություն է, քանզի օրենքի պահանջների կատարման ապահովումը ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի 2-րդ մասի և 20-րդ հոդվածի ուժով պետության պարտականությունն է, իսկ քաղաքացու և իրավաբանական անձի պարտականությունը «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն է:

Տեսնել ավելին