Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության  2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին»  որոշման ընդունման 

         

Հիշյալ որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պահպանման ծախսերից, տեղեկատվական ծառայություններ հոդվածից Գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոնների համար նախատեսված 2000,0 հազար դրամը վերաբաշխման միջոցով ուղղել 1043 <<Տեղեկատվական տեխնոլոգիաների խթանում >> ծրագրի 11001` Աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացման միջոցառմանը, պայմանավորված հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների բրենդը միջազգային շուկաներում ներկայացման անհրաժեշտությամբ, նկատի ունենալով, որ գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոնների տպագրության անհրաժեշտությունը վերացել է:

Որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիական ծառայությունների և արտադրանքի վերաբերյալ տեղեկատվական փաթեթ, որը համապարփակ տեղեկատվություն կմատուցի հայկական  տեխնոլոգիական զարգացման նախապատմության և հեռանկարների մասին:  Բացի այդ, իրականացվեն  միջոցառումներ, որի արդյունքում կստեղծվի տեղեկատվական փաթեթ` Հայակական բարձր տեխնոլոգիական զարգացման ուղու մասին:

Փաթեթը նախատեսվում է մշակել հայերեն և անգլերեն լեզուներով, որը նաև կիրառելի կլինի և տեղական հայակական ըներությունների, և միջազգային շուկաներում նոր գործընկներների ներգրավման, ինչպես նաև հայկական արտադրանքի բրեդավորման համար:

 

  • Քննարկվել է

    27.05.2019 - 12.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6120

Տպել