Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N161Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի №161Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» ՀՀ նոր օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրավասու է սահմանելու էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության, էներգետիկայի բնագավառում հաղորդման (փոխադրման), բաշխման, համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի և շուկայի կանոններով սահմանված համակարգային ծառայությունների սակագները։ Միաժամանակ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N161Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված է, որ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի կառավարման համար անհրաժեշտ համակարգային ծառայությունների մատուցման համար ծախսերը ներառվում են էլեկտրական էներգիայի հզորության համար սահմանվող սակագներում: Դրան հաջորդող ժամանակահատվածում՝ համապատասխան համակարգային ծառայությունների համար սահմանվում են առանձնացված վճարներ։ ՀՀ կառավարության 14.09.2018թ. N1010Լ որոշմամբ հաստատված ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցով մինչև 2019 թվականի ավարտը նախատեսված է ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ և մեծածախ շուկաների կանոնների մշակում, որով կամրագրվեն վերը նշված շուկաներում մասնակիցների միջև փոխհարաբերությունների նոր կարգավորումներ (ներառյալ համակարգային ծառայությունների սահմանման, հաշվառման, դրանց մատուցման պարտավորությունների և պատասխանատվության հետ կապված)։

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ համակարգային ծառայությունների մատուցման սակագների սահմանման գործընթացն առավել խորքային և համապարփակ իրագործելու նպատակով առաջարկվում է  դրանց սահմանման գործընթացը սկսել շուկայի նշված կանոններն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների հաջորդ վերանայումը (01.02.2021թ.)։

2. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի նպատակը համակարգային ծառայությունների սահմանման, հաշվառման, դրանց մատուցման  պարտավորությունների և պատասխանատվության սահմանման հետ կապված հարաբերությունների հստակեցման, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրման նպատակով դրանց սահմանման համար ողջամիտ ժամկետ սահմանելն է։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

4. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ համակարգային ծառայությունների սակագների սահմանման գործընթացի ժամկետը կսահմանվի ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ծրագիր-ժամանակացույցով նախատեսված ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ և մեծածախ շուկաների նոր կանոնների  ընդունումից հետո՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների հաջորդ վերանայման գործընթացի շրջանակում, որը հնարավորություն կընձեռնի համակարգային ծառայությունների սակագների սահմանման գործընթացն իրականացնել առավել արդյունավետ։

  • Քննարկվել է

    27.05.2019 - 15.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2144

Տպել