Հիշել նախագիծը

«Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

«ՎԱՆԱՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի 1-ին և 4-րդ կետերում նշված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոց, 8 հիվանդանոցային համալիր հասցեում գտնվող շենքի 2’153.88 քառ. մետր մակերեսով մանկագինեկոլոգիական մասնաշենքը և 0.33 հա հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) ամրացնելու հանգամանքով:

   Հետագայում կադաստրային գործերի պահպանման, օգտագործման, տեսաներածման և կենտրոնացման գործառույթն առավել լիարժեք և արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտություն կառաջանա ամրացված հողամասի սահմաններում կառուցել նոր շինություն: Նախատեսված շինարարական աշխատանքների համար սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումը իրականացվելու է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2019 թվականի ծախսերի կատարման նախահաշվի շրջանակում՝ տնտեսագիտական դասակարգման համապատասխան հոդվածում, որը կազմում է 15’000’000 ՀՀ դրամ գումար:

   2020-2022 թվականների համար ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ են գտել շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ (նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումից հետո կհստակեցվի շինարարության համար անհրաժեշտ միջոցները, նախնական գնահատականը՝ 900’000’000 ՀՀ դրամ):

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

   Կառավարության միջոցառումների 5-ամյա ծրագրով նախատեսված Կոմիտեի կառուցվածքում գործող տարածքային ստորաբաժանումների գործառույթները տարանջատվելու են երեք հիմնական ուղղությունների:

   Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 12-ի N 1500-Լ որոշմամբ Կոմիտեի նախկին «Երևան» տարածքային ստորաբաժանումը, Մարզերի միավորված ստորաբաժանումը և Վայոց ձորի ստորաբաժանումը միաձուլման ձևով վերակազմակերպվել են Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման: Վերակազմակերպված ստորաբաժանումների անշարժ գույքի նկատմամբ իրավունքների (սահմանափակումների) պետական գրանցման և գույքի ու դրա նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, արխիվային գործերի վարման և հաշվառման տվյալների համակարգման գործառույթները առանձնացվել և ներառվել են վերը նշված 3 հիմնական ուղղություններում, որոնցից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների (սահմանափակումների) պետական գրանցման և գույքի ու դրա նկատմամբ իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործառույթների ուղղությունը տեղակայվել է Երևան, Կոմիտասի պողոտա, թիվ 35/2 հասցեում, արխիվային գործերի վարման գործառույթների ուղղությունը՝ Երևան, Կոմիտասի պողոտա, թիվ 35/2 և Երևան, Փ. Բյուզանդի փողոց, թիվ 1/3 հասցեներում, հաշվառման տվյալների համակարգման գործառույթների ուղղությունը՝ Երևան, Կոմիտասի պողոտա, թիվ 35/2 հասցեում: Հետագայում տվյալ հիմնական ուղղությունների գործառույթների իրականացման համար կստեղծվեն մասնագիտացված ստորաբաժանումներ, իսկ անհրաժեշտ շենքային պայմանների ապահովմանը զուգընթաց տվյալ գործընթացը կտարածվի նաև մնացած 3 տարածքային ստորաբաժանումների վրա:

   Ներկայումս կադաստրային գործերը պահվում են Կոմիտեի 4 տարածքային ստորաբաժանումներում: Դրանց տեղակայման համար նախատեսված տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2’300 քառ. մետր, իսկ ընդհանուր ծավալը՝ մոտ 9’000 խմ:

   Համակարգի բարեփոխումների առանցքային նշանակություն ունեցող կադաստրային գործերի վարման, պահպանման, օգտագործման, տեսաներածման և կենտրոնացման գործառույթն առավել լիարժեք և արդյունավետ իրականացնելու նպատակով Կոմիտեն 2018 թվականի նոյեմբերի 7-ի N ԱՄ/6456-18 գրությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսված անշարժ գույքը Կոմիտեին փոխանցելու խնդրանքով, որի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտնել է իր դրական դիրքորոշումը:

   Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

   «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման ակնկալվող արդյունքը կլինի շենքային պայմանների ապահովմամբ կադաստրային գործերի վարման, պահպանման, օգտագործման, տեսաներածման և կենտրոնացման գործառույթների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև Կոմիտեի կողմից Կառավարության միջոցառումների 5-ամյա ծրագրով նախատեսված աշխատանքների առավել կարճ ժամկետներում իրականացումը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ՎԱՆԱՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

   «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ՎԱՆԱՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

   «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

  • Քննարկվել է

    21.05.2019 - 05.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Պետական գույքի կառավարում, Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7430

Տպել