Հիշել նախագիծը

«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

Ներկայումս ներման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներման մասին» օրենքով: Մասնավորապես, Օրենքով կարգավորվում են ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օրենսդրական նորմերի ոչ արդյունավետ կիրառության բացառումը և օրենսդրական բացերի վերացումը, որոշակի կատեգորիայի անձանց իրավունքների ամրագրումն ու երաշխավորումը, ինչպես նաև գործնականում առկա որոշ խնդիրների կարգավորումը:

  • Քննարկվել է

    21.05.2019 - 05.06.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2862

Տպել

Առաջարկներ`

Justice Group

03.06.2019

Անհրաժեշտ է վերագնահատել ներման ինստիտուտը ամբողջությամբ, որի համար նախևառաջ անհրաժեշտ է հրապարակել նախկինում ներում շնորհվածների ցուցակները։ Անթույլատրելի է ներման գործընթացը կիրառել խտրական ձևով՝ միայն առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը սահմանել է և վերահաստատել, որ անթույլարելի է ներում շնորհել մարդու իրավունքների կոպիտ և ծանր խախտումների համար (Ould Dah v. France, գործ N 13113/03, 17/03/2009): Հետևաբար, անհրաժեշտ է բացառել, որ «ծանր հանցագործութան համար» ներում շնորհելու օրենսդրական պահանջը բացառի մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիոն հանցագործությունների համար, որոնք ներպետական օրենսդրությամբ որակվում են ծանր հանցագործություններ, ներում շնորհվի: Գտնում ենք, որ նախագծի 5-րդ հոդվածով առաջարկը, որ «բացառիկ կարող են ճանաչվել դատապարտյալի՝ առողջական վիճակով պայմանավորված կյանքին սպառնացող անմիջական վտանգը» անհրաժեշտ չի ներառել Ներման մասին օրենքում, քանի որ Կառավարության 825 որոշմամբ (2006թ․) սահմանվում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկ։ Անհրաժեշտ է սահմանել օբյեկտիվ չափանիշներ ներում շնորհելու համար, ինչպես նաև նվազագույն շեմ, ըստ որի՝ պատժի կրման որոշակի ժամանակահատվածից հետո միայն հնարավոր լինի ներում շնորհել։

Տեսնել ավելին