Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱ­ՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱ­ՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

Գագիկ Աշոտի Վարդանյանը 2019 թվականին  ավարտում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակալավրիատի վոկալի բաժինը։

Որպես բացառիկ տաղանդ ունեցող օպերային երգիչ գրանցված է "The   Best   ones in Education" հանրա­գի­տա­րանում, որին կից  ստացել է   նաև   ոսկե մեդալ  և պատվոգիր։

ՀՀ  ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով ելույթ է ունեցել «Մադամ Բատերֆլայ»,   «Ռիգոլետտո» և «Բոհեմ» օպերային ներկայացումներում:

Կաունասի (Լիտվա) ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մասնակցել է «Հայկական օրեր» համերգին:

Հաղթող է ճանարվել  մի շարք ներհանրապետական մրցույթներում:

Ունի նշանակալի նվաճումներ միջազգային հեղինակավոր մրցույթներում`

  • «Նոր օպերային աշխարհ» միջազգային օպերային մրցույթ` դիպլոմանտ, (Մոսկվա, ՌԴ, 2016 թ.),
  • Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ` 3-րդ տեղ (2017 թ.),
  • Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ` հատուկ մրցանակ (2017 թ.),
  • Տենոր Վինյասի 56-րդ միջազգային մրցույթ, Մերսեդես Վինյասի անվան հատուկ մրցանակ, որպես՝ լավագույն երիտասարդ կատարող (Բարսելոնա, Իսպանիա, 2019 թ.)։

Աշխատանքի հրավեր ունի Հանովերի հանրահայտ  «Շտատս» օպերային թատրոնից (Գեռմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն):

Իրավական ակտի ընդունումը թույլ կտա Գ. Վարդանյանին կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական երգարվեստը միջազգային հարթակներում:

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2018 թվականի ապրիլի
12-ի N 457-Ն  որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն` 2019 թվականի մայիսի 13-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում քննարկվել է նաև Գ. Վարդանյանի դիմումը, ներկայացված փաս­­տա­­թղթերը և ծավալած գործունեությունը:

Հանձնաժողովը կայացրել է դրական եզրակացություն Գ. Վարդանյանին պար­տա­­դիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ:

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության զորահավաքային նախապատրաստության բաժնի կողմից:

 

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

«Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Գագիկ Վարդանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվակա­նի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կտրվի Գ. Վարդանյանին շարունակել ծավալած մշակութային գործու­նեությունը, էլ ավելի կատարելագործել ձեռք բերած մասնագիտական հմտու­թյունները և ներկայացնել հայկական մշակույթն ու երգարվեստը Հայաստանում և արտերկրում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    17.05.2019 - 13.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5518

Տպել