Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1085-Ն որոշման մեջ  փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1․ Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

Վերոհիշյալ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայկական ԱԷԿ-ի N 2 Էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման  անհրաժեշտությամբ։

1․1․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

2015 թվականի մայիսի 31-ից հունիսի 12-ը Երևանում կայացած Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության IRRS (IRRS - Integrated Regulatory Review Services - Կարգավորող Մարմնի Գործունեության Դիտարկման Առաքելություն) առաքելության կողմից շեշտվել էր Անվտանգության պարբերական վերլուծության նկատմամբ պահանջների առկայության անհրաժեշտությունը հատկապես ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման փուլում։

Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության «ԱԷԿ-ների ծերացման կառավարման և երկարաժամկետ շահագործման ծրագրի մշակում» (Ageing Management and Development of a Programme for Long Term Operation of Nuclear Power Plants), SSG-48 անվտանգության ստանդարտը 2018 թ. թողարկվելուց հետո անհրաժեշտություն է առաջացել ՀՀ համապատասխան իրավական ակտերում կատարել փոփոխություններ։

 

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախատեսվում է  փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման մեջ, որով մասնավորապես կսահմանվեն  անվտանգության պարբերական վերլուծության հաշվետվության մասով պահանջներ։ Անվտանգության հիմնավորման հաշվետվությունը շահագործող կազմակերպությունը ներկայացնում է միջուկային տեղակայանքի շահագործման լիցենզիա ստանալու համար, որից հետո յուրաքանչյուր տարի պլանային նախազգուշական վերանորոգման ժամանակ իրականացնում է անվտանգության վրա ազդող մի շարք աշխատանքներ՝ վառելիքի վերաբեռնավորում, մոդիֆիկացիաներ և այլն։ Անվտանգության տեսակետից կարևոր աշխատանքների իրականացման արդյունքները փոփոխությունների տեսքով արտացոլվում են անվտանգության հիմնավորման հաշվետվության մեջ:   

Իսկ անվտանգության պարբերական վերլուծության հաշվետվությունը մշակվում է պարբերաբար՝ յուրաքանչյուր 5-10 տարին մեկ: Փոփոխությունների հիմք են հանդիսանում  ԱԷՄԳ-ի «Ատոմային էլեկտրակայանների անվտանգության պարբերական վերլուծություն» (PERIODIC SAFETY REVIEW FOR NUCLEAR POWER PLANTS) SSG-25 անվտանգության ստանդարտը՝ հրատարակված 2013 թվականին:

 

2․ Կարգավորման առարկան

Վերոհիշյալ որոշման մեջ կամրագրվեն ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված համապատասխան դրույթներ,  կսահմանվեն պահանջներ, որոնց կատարմամբ կփաստվի, որ լիցենզավորված անձը պատրաստ է տրված լիցենզիայի հիման վրա իրականացնել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի  անվտանգ և հուսալի շահագործումը նախագծային ժամկետից հետո։

 

3․ Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Որոշմամբ կամրագրվեն պահանջներ, որոնց պահպանմամբ ապահովվում է ատոմակայանի անվտանգ և հուսալի շահագործումը նախագծային ժամկետից դուրս, միաժամանակ որոշումը  կհամապատասխանեցվի ԱէՄԳ-ի՝

  • «Ատոմային էլեկտրակայանների անվտանգության պարբերական վերլուծություն» (PERIODIC SAFETY REVIEW FOR NUCLEAR POWER PLANTS) SSG-25 (2013);
  • «ԱԷԿ-ների ծերացման կառավարման և երկարաժամկետ շահագործման ծրագրի մշակում» (Ageing Management and Development of a Programme for Long Term Operation of Nuclear Power Plants), SSG-48 (2018); անվտանգության ստանդարտների պահանջներին։
  • Քննարկվել է

    15.05.2019 - 31.05.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Միջուկային անվտանգություն

  • Նախարարություն

    Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 280

Տպել