Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 400-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

                                                                                 Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 400-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 400-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետից   հետո լրացնել 4․1 կետ  հետևյալ բովանդակությամբ․

«4․ 1 Յուրաքանչյուր միջուկային տեղակայանքի շահագործման նախագծային ժամկետի երկարացումն իրականացվում է տվյալ միջուկային տեղակայանքի համար ՀՀ կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով  սահմանված պահանջների համաձայն: Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները հաստատված են ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1085-Ն որոշմամբ։»։

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Քննարկվել է

    15.05.2019 - 31.05.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Միջուկային անվտանգություն

  • Նախարարություն

    Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 184

Տպել