Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ

ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտի ընդունման անհարժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

 

14.12.17 թվ. ՀՕ-319-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում՝ սահմանվեց, որ քաղաքացիաիրավական պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:

Պրակտիկայում առաջացան որոշակի խնդիրներ կապված՝ տոկոսների հաշվարկի և վճարումների, դրույքաչափի, «պարտքի հիմնական գումար» հասկացության և այլ հարցերի շուրջ: Բացի այդ,

  • գործող իրավակարգավորումները վերաբերվում են բոլոր պարտավորություններին՝ թե դրամական և թե ոչ դրամական: Նման պարագայում շատ դժվար է իրականացնել ոչ դրամական պարտավորությունների չկատարման համար սահմանված տույժերի հաշվարկը,
  • գործող օրենսգրքով օգտագործվում է չափ և դրույքաչափ արտահայտություններ, որոնք միմյանց հետ չեն հարաբերակցվում,

Նախագիծը մշակվել է կարգավորելու պրակտիկայում առաջացած խնդիրները:

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով կվերացվեն գործող անհստակությունները:

      Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

      Նախագիծը մշակվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

     

      Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն այդ ոլորտը կարգավորող իրավական ակտերը:

 

        Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

Նորմատիվ իրավական ակտի նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների համաձայն մշակված գրավոր ակտ է և պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:

 

 

  • Քննարկվել է

    14.05.2019 - 30.05.2019

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    ՀՀ կենտրոնական բանկ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9179

Տպել