Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ջրային մակերեսների արդյունավետ օգտագործմանը, արտադրվող արդյունագործական ձկան արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը։

  • Քննարկվել է

    07.05.2019 - 22.05.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7126

Տպել

Առաջարկներ`

Գոռ Գրիգորյան

15.05.2019

Ուսումնասիրելով շրջանառության մեջ դրված Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը հաստատելու մասին» N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը գտնում ենք, որ գործադիրը նախատեսում է Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսությունների համար սահմանել երկու տեսակի ձկնարտադրության երկու չափորոշիչներ, որոնցից առաջինը վերաբերում է նոր ստեղծվող տնտեսություններին, իսկ երկրորդը՝ գործող տնտեսություններին: ՀՀ կառավարության 18 սեպտեմբերի 2014 թվականի N 1111-Ն որոշման 1-ին մասի համաձայն Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սահմանվել է սակավաջրություն: Վերը նշված որոշման հիման վրա ձկնաբույծները 30 տոկոսով կրճատեցին իրենց կողմից օգտագործվող ջուրը: Նախագծի համաձայն հնարավորություն է ստեղծվում նոր ստեղծվող տնտեսություններին տրամադրել ջրօգտագործման թույլտվություն, հետևաբար կարելի է փաստել, որ Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրությունը վերացել է: Եթե ներկայումս առկա չէ սակավաջրության խնդիր, ուստի պետք է ոչ թե ջրօգտագործման թույլտվություններ տրամադրել նոր ստեղծվող տնտեսություններին, այլ վերականգնել գործող տնտեսությունների նախկին ջրօգտագործման ծավալները՝ տնտեսվարողների համաձայնությամբ: Հաշվի առնելով ՀՀ կառավարության ստորգետնյա ջրային պաշարների արդյունավետ կառավարմանն ուղղված վերջին տարիների ջանքերը՝ գտնում ենք, որ նախագծով անհրաժեշտ է նաև սահմանել յուրաքանչյուր տնտեսության համար տրամադրվող ջրի առավելագույն քանակ՝ հիմք ընդունելով տնտեսության տարածքը, արտադրողականությունը և աշխարհագրական դիրքը: Հ.Գ. Սույն առաջարկությունը ներկայացվում է Հայաստանի ձկնաբույծների միության առաջարկով:

Տեսնել ավելին