Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արթուր Մուսաելյան 29.04.2019 21:37:46 Առաջարկում եմ վարժական հավաքներին ներգրավել նաև այլ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներին, հատկապես, ովքեր ունեն զորահավաքային առաջադրանք։ Նախագծով ներկայցվող միջոցառումը չի վերաբերում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զինվորական մարզումներին, այլ նախատեսում է բացառապես պահեստազորային քաղաքացիների պատրաստություն: Փոփոխություն կատարված չէ: