Հիշել նախագիծը

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ

ՕՐԵՆՔԸ

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1.-ին մասով՝

«6.1. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետը բաց թողնելը կարող է հարգելի համարվել, եթե դիմողը հիմնավորում է իրենից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) ժամկետը բաց թողնելու հանգամանքը:

Պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը դիմողի միջնորդությամբ կարող է ժամկետը բաց թողնելը հարգելի համարել, եթե

  1. պետական գրանցման համար դիմումը նշված ժամկետում ներկայացնելու արգելք է հանդիսացել արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանք (անհաղթահարելի ուժ).
  2. պետական գրանցման համար դիմումը նշված ժամկետում ներկայացնելու արգելք է հանդիսացել դիմողի այնպիսի հիվանդությունը, որը խոչընդոտել է նրա իրավունքի իրացմանը.
  3. դիմողը գտնվել է ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում կամ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների, այլ մարտական առաջադրանքների, ծառայողական պարտականությունների կատարմանը.
  4. գործարքի կողմը ճանաչվել է անգործունակ և ժամկետի վերականգնման համար դիմել է օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալը.
  5. գործարքի կողմը մահացել է, և ժամկետի վերականգնման համար դիմել է իրավահաջորդը.
  6. գործարքի կողմը անհայտ բացակայող է եղել, և անհայտ բացակայող ճանաչվելուց հետո ժամկետի վերականգնման համար դիմել է նրա գույքի հավատարմագրային կառավարիչը.
  7. մահացել են անչափահաս քաղաքացու օրինական ներկայացուցիչները, և նա չի ունեցել օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու:

Պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը կարող է ժամկետը բաց թողնելը հարգելի համարել, եթե նշված հիմքերը ծագել կամ առկա են եղել նշված երեսնօրյա ժամկետում:»:

 

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետը «խախտմամբ» բառից հետո լրացնել «, եթե պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինն այդ ժամկետի բացթողումը հարգելի չի համարել սույն օրենքի 24-րդ հոդվածի 6.1.-ին մասով սահմանված հիմքերով.»

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5) այն անհատական իրավական ակտը, որով տրամադրվում է իրավունքը կամ կիրառվում է իրավունքի սահմանափակումը, կայացվել է ոչ իրավասու վարչական մարմնի կողմից.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով`

«5.1) օրենքով սահմանված կարգով անվավեր է ճանաչվել այն անհատական իրավական ակտը, որով տրամադրվում է իրավունքը կամ կիրառվում է իրավունքի սահմանափակումը.»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    27.04.2019 - 12.05.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կադաստր

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6899

Տպել