Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի թիվ ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ և 5.3-րդ մասերով.

«5.2) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայությունում առնվազն 10 տարի հարկային մարմնի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որի լիազորությունները դադարել են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու  հիմքով կամ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված հիմքով, կամ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո՝ 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով` 65 տարին լրանալու դեպքում.

5.3) Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որի լիազորությունները դադարել են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու  հիմքով կամ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված հիմքով, կամ 48-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով` 65 տարին լրանալու դեպքում.»: 

Հոդված 2.  Օրենքի 9-րդ հոդվածի`

  1. 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում՝

  • հարկային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը.
  • մաքսային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետերով սահմանված հիմքերով, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը:

Հարկային կամ մաքսային  ծառայության քննչի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է հաշվարկային աշխատավարձի չափից: Այս դեպքում հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հարկային կամ մաքսային  ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (հարկային  ծառայության քննչի համար` պաշտոնային դրույքաչափի, հարկային ծառայության դասային և հատուկ կոչումի համար տրվող հավելավճարների հանրագումարի, մաքսային ծառայության քննչի համար` պաշտոնային դրույքաչափի, մաքսային ծառայության հատուկ կոչումի համար տրվող հավելավճարի հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, կոչումը հարկային կամ մաքսային ծառայությունում քննչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:».

  1. 3-րդ մասի 3-րդ պարբերությունում «Սույն մասով» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 2.1-ին մասով և սույն մասով» բառերով, իսկ «ազգային անվտանգության մարմիններումքննիչի» բառերից հետո լրացնել «, հարկային ծառայությունում քննիչի, մաքսային ծառայությունում քննիչի» բառերը.
  2. 3-րդ մասի 4-րդ պարբերությունում «Սույն մասով սահմանված» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 2.1-ին մասով և սույն մասով սահմանված» բառերով.
  3. 6-րդ մասի 2-րդ պարբերությունում «վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ» բառերը փոխարինել «վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնից» բառերով:
  4. հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Հարկային կամ մաքսային ծառայության քննչի պաշտոնից մինչև 2019 թվականի հունիսի 1-ը ազատված՝ օրենքի 2-րդ հոդվածի 5.2-րդ և 5.3-րդ մասերի, 9‑րդ հոդվածի 2.1-ին մասի հիման վրա կենսաթոշակի իրավունք ձեռք բերած (ունեցող) անձին կենսաթոշակը նշանակվում է.

  • 2019 թվականի հունիսի 1-ից՝ եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը,
  • դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են 2019 թվականի դեկտեմբերի 1-ից հետո:»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2019թ. հունիսի 1-ից։

  • Քննարկվել է

    23.04.2019 - 08.05.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6456

Տպել