Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 «ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 06.05.2019 17:11:53 «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ողջունում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացում հավաստագրերի տրամադրման համակարգի ներդրումը, որը մի քանի քայլ առաջ է քան տենդերների միջոցով աջակցող սարքերի ձեռքբերման և տրամադրման գործընթացը: Այնուամենայնիվ մեր կազմակերպության կողմից կազմակերպված ֆոկուս-խմբային քննարկումների, շահառուների կողմից բարձրացված խնդիների և փորձագիտական աշխատանքների ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնց լուծումը կարող է էականորեն հասցեկան ու նպատակային դարձնել պետական հավաստագրերով աջակցող միջոցների տրամադրման գործընթացը: «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից ներկայացվում են հետևյալ առաջարկությունները. -Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները 1) Որոշում 2-ի N 1 հավելվածի 15-րդ կետում «սարքերը» բառերից հետո լրացնել «, ձայնալարերի պրոթեզները» բառերը: Առաջարկն ընդունվել է:
2 «ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 06.05.2019 17:11:53 2) Որոշում 2-ի N 1 հավելվածի 24-րդ կետում «Պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցներ» բառերը փոխարինել «Սույն որոշման N 2 հավելվածով սահմանված աջակցող միջոցները» բառերով, «պրոթեզների» բառից հետո լրացնել «ստորին վերջույթի հոդով օրթեզների» բառերը: Այս լրացումով և փոփոխությունով կհստակեցվի որակավորված կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների տեսակը և հնարավորություն կընձեռնվի վերանորոգման ծառայություն տրամադրել նաև ստորին վերույթի հոդով օրթեզների համար: Առաջարկն ընդունվել է:
3 «ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 06.05.2019 17:11:53 3) Որոշում 2-ի N 1 հավելվածի 28-րդ կետում «հաշմանդամություն ունեցող և» բառերից հետո լրացեն «(կամ)» բառը: Եղած ձևակերպումը խնդրահարույց է և հստակ չէ, քանի որ պարզ չէ օրթոպեդիկ կոշիկները տրամադրվում են հաշմանդամություն ունեցող սոցիալապես անապահով անձանց, թե կամ համշանդամություն ունեցող կամ սոցիալապես անապահով անձանց: Այս խնդիրը վեր է հանվել շահառուների, ՍԱԾՏԳ/Բ/ աշխատակիցների հետ ունեցած քննարկումների ընթացքում: Առաջարկն ընդունվել է:
4 «ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 06.05.2019 17:11:53 4) Որոշում 2-ի N 1 հավելվածի 84-րդ կետում հանել « հաշմանդամություն ունեցող անձանց» բառերը, քանի որ պարագաներ տրամադրվում են ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց: Առաջարկն ընդունվել է:
5 «ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 06.05.2019 17:11:53 5) Որոշման մեջ կան մի շարք խնդրահարույց դրույթներ, որոնք վեր են հանվել շահառուների հետ ֆոկուս-խմբային քննարկման ընթացքում: Այսպիսով՝ եթե որոշմամբ ընձեռնված է հնարավորություն շահառուներին տրամադրել օրթեզի կոշիկ կամ օրթոպեդիկ կոշիկ, ապա ակնհայտ է, որ բոլոր օրթեզ տրամադրող կազմակերպությունները օրթեզի հետ միաժամանակ շահառուներին կտրամադրեն նաև օրթեզի կոշիկ և շահագրգռված չեն լինի շահառուներին տեղեկացնել, որ նրանք կարող են օրթեզի կոշիկի փոխարեն ստանալ օրթոպեդիկ կոշիկ: Եթե նույնիսկ տրամադրեն այդ տեղեկատվությունը, ակնհայտ է, որ օրթոպեդիկ կոշիկներ ստանալու համար անձը ստիպված է նվազագույնը 15 աշխատանքային օր սպասել (որպեսզի ձեռք բերի օրթոպեդիկ կոշիկի հավաստագիր), այն դեպքում, երբ հենց տեղում կարող է ստանալ օրթեզի կոշիկ: Ժամկետների այս հսկայական տարբերությունը անհավասար պայմաններ է ստեղծում այս գործընթացում: Խնդրահարույց է նաև օրթեզի կոշիկներ և օրթոպեդիկ կոշիկներ տրամադրող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործընթացը, քանի որ փաստացի միայն պետական հավաստագրերվ տրամադրվող պարագաների դեպքում է շահառուն ստանում թարմ և ամբողջական տեղեկատվություն, թե որ կազմակերպություններն են տրամադրում այդ պարագաները: Օրթեզի կոշիկները հավաստագրերով չտրամադրելու դեպքում կա վտանգ նաև, որ շահառուն կարող է չստանալ տեղեկատվություն հենց օրթեզի կոշիկներ տրամադրող կազմակերպությունների ամբողջական ցանկի մասին, քանի որ չկա դիմում և չկա դրա պատասխանը, իսկ օրթեզի կոշիկների մասին էլ տեղեկացել է հենց օրթեզի կոշիկ տրամադրող կազմակերպությունից: Այս խնդիրը առկա է նաև պրոթեզի կոշիկի տրամադրման գործընթացում։ Բացի եթե օրինակ պրոթեզի կոշիկի դեպքում ակնհայտ է, որ չկա այլընտրանք, ապա օրթեզի և օրթոպեդիկ կոշիկները տարբեր ընթացակարգերով տրամադրելու դեպքում անհավասար և անհասկանալի պայմաններ են ստեղծվում շահառուների համար: Շահառուների համար նաև անհասկանլի էր այն, որ արդյոք հնարավոր է ստանալ 1 զույգ օրթեզի կոշիկ և 1 զույգ օրթոպեդիկ կոշիկ: ԱՅՍՊԻՍՈՎ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ. I. Օրթեզի կոշիկները նույնպես տրամադրել պետական հավաստագրով, ինչը թույլ կտա շահառուներին նախօրոք որոշել որ տեսակի կոշիկն է նախընտրում, ինչպես նաև ստանալ օրթեզի կոշիկներ տրամադրող կազմակերպությունների ամբողջական ցանկը: II. Սահմանել դրույթ, ըստ որի շահառուները կարող են ստանալ 1 զույգ օրթեզի կոշիկ և 1 զույգ օրթոպեդիկ կոշիկ՝ Նախագծի Որոշում 2-ի ժ. ենթակետի լրացվող նոր նախադասությունը խմբագրելով հետևյալ ձևով «Օրթեզ կրող շահառուի ցանկությամբ կարող է տրամադրվել 2 զույգ օրթեզի կոշիկ կամ 2 զույգ օրթոպեդիկ կոշիկ կամ 1 զույգ օրթեզի կոշիկ և 1 զույգ օրթոպեդիկ»: III. Օրթեզի հավաաստագիր ստանալու համար շահառուի դիմումի պատասխանի մեջ նշել, որ անձը կարող է ստանալ կամ օրթեզի կոշիկ կամ օրթոպեդիկ կոշիկ: Առաջարկն ընդունվել է:
6 «ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 06.05.2019 17:11:53 6) Որոշում 2-ի N 2 հավելվածում անվասայլակի համար օգտագործման ժամկետ երեխաների համար սահմանել 2 տարի, քանի որ 3 տարվա ընթացքում երեխայի ֆիզիոլոգիական չափսերն աճում են և անվասայլակի չափսերն արդեն չեն համապատասխանում երեխայի չափերին: Առաջարկն ընդունվել է: Ժամկետների փոփոխությունը կդիտարկվի մինչև 16 տարեկան երեխաների համար՝ հաշվի առնելով ֆիզիոլոգիական աճի տեմպերը:
7 «ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 06.05.2019 17:11:53 7) Որոշում 2-ի N 2 հավելվածում ձայնաստեղծ սարքերի և ձայնալարերի պրոթեզների համար նախատեսված է միևնույն՝ 5 տարի ժամկետը: Սակայն ակնհայտ է, որ ձայնալարերի պրոթեզների համար 5 տարին շատ մեծ ժամկետ է, քանի որ այդ պրոթեզները, անձի կոկորդի ֆիզիոլոգիական առանձնահատկություններից ելնելով կարող է օգտագործվել առավելագույնը 1 տարի, ի տարբերություն ձայնաստեղծ սարքերի, որոնք ԱՊՀ երկրների տարածքում տրամադրվում են 5 տարի ժամկետով: Առաջարկում ենք ձայնալարերի պրոթեզները տրամադրել 1 տարի ժամկետով։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Հարցը լրացուցիչ կքննարկվի ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների հետ, կդիտարկվի ժամկետների հարցը, որի արդյունքում տրված եզրահանգումները հիմք կհանդիսանան խնդրի կարգավորման համար:
8 «ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 06.05.2019 17:11:53 -Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար պետական հավաստագրեր տրամադրելու, դրանց գնային արժեքը որոշելու կարգը և պետական հավաստագրերի ձևերը հաստատելու, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, 2013 թվականի հունվարի 10-ի N 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին» N 1151-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում 1) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. 1) Որոշում 1-ի N 1 հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետում «իսկ» բառից հետո լրացնել «վերին և ստորին վերջույթների» բառերը, որպեսզի պարզ լինի, թե որ տեսակի պրոթեզների համար է նախատեսված այս կարգավրումը, իսկ վերանորոգման դեպքում ավելացնել նաև ստորին վերջույթի հոդով օրթեզների վերանորոգման ծառայությունը: Առաջարկն ընդունվել է:
9 «ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 06.05.2019 17:11:53 2) Որոշում 1-ի N 1 հավելվածի 13-րդ կետում հանել «Հավաստագրի հիման վրա բառերը», ինչը թույլ կտա ֆինանսավորել նաև ոչ պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող ծառայությունները: Առաջարկն ընդունվել է:
10 «ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 06.05.2019 17:11:53 3) Որոշում 1-ի N 1 հավելվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 14.3 կետով. «14.3 Եթե պետական հավաստագիր ստանալու համար Շահառուի կամ նրա ներկայացուցչի կողմից արդեն իսկ նախարարություն է ներկայացվել սույն կարգի 14-րդ կետի 2-5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, որոնք գտնվում են ուժի մեջ և համապատասխանում են աջակցող միջոցը ստանալու համար սահմանված պահանջներին, ապա հաջորդ անգամ այդ փաստաթղթերով երաշխավորված որևէ աջակցող պարագայի ձեռքբերման հավաստագիր ստանալու համար Շահառուն կամ նրա ներկայացուցիչը կարող է նորից չներկայացնել տվյալ փաստաթղթերը: Այս դեպքում Շահառուն կամ նրա ներկայացուցիչը կարող է ներկայացնել միայն գրավոր դիմում: Այս լրացման նպատակն այն է, որ անձը ստիպված չլինի տարվա մեջ միևնույն փաստաթղթերը ներկայացնի մի քանի անգամ, եթե արդեն իսկ մեկ անգամ դրանք ամողջովին ներկայացրել է նախարարություն և դրանք առկա են տեղեկատվական համակարգում: Խոսքը չի գնում միայն այն աջակցող միջոցների մասին, որոնք տրամադրվում են 6 ամիս օգտագործման ժամկետով և ծրագրի շահառուները փաստացի ստիպված են տարվա մեջ 2 անգամ նույն փաստաթղթերը ներկայացնել (օրթեզներ, սեղմիրաններ, սուպինատորներ/ներդիրներ): Կան շահառուներ, ովքեր տվյալ տարվա մեջ իրավունք ունեն ստանալու մի քանի պարագաների հավաստագրեր տարբեր ժամկետներում, օրինակ՝ քայլակի հավաստագիրը մայիս ամսին, հենակները՝ հուլիսին, պրոթեզը՝ նոյեմբերին և այլն: Եթե անձը մայիս ամսին ներկայացրել է փաստաթղթեր, որոնցով նա իրավունք ունի ստանալ քայլակը, հենակը և պրոթեզը և զուտ ժամկետի պատճառով այդ պահին տրամադրվում է միայն քայլակի հավաստագիր, ապա այս լրացումը թույլ կտա նրանց հենակների և պրոթեզի համար ներկայացնել ոչ թե սույն որոշմամբ սահմանված փաստաթղթերն ամբողջությամբ, այլ պարզապես ներկայացնել գրավոր դիմում: Առաջարկն ընդունվել է:
11 «ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 06.05.2019 17:11:53 4) Որոշում 1-ում առաջարկվող մակնշման կամ դաջվածքի մեխանիզմը ունի որոշակի խնդիրներ: Եթե այս կարգավորումը միտված է կազմակերպությունների կողմից չարաշահման դեպքերի կանխմանը, ապա այս մեխանիզմին զուգահեռ պետք է սահմանվի դրույթ, ըստ որի անձը չի կարող վաճառել կամ նվիրել պետական բյուջեի միջոցով իրեն տրամադրված աջակցող սարքը: Հակառակ դեպքում, մոնիթորինգի ընթացքում կարող է պարզվել, որ շահառուն պետական հավաստագրով ստացած օրինակ անվասայլակը կամ լսողական սարքը վաճառել է կամ նվիրել ուրիշին, կամ առավել ևս կորցրել է: Բացի այդ, հասկանալի չէ, թե ինչպես են ընտրված այն պարագաները, որոնք պետք է մակնշվեն, և այն պարագաները որոնք չեն մակնշվելու: Օրինակ՝ 2019 թ-ին նախատեսված է տրամադրել լսողական սարքի անհատական ներդիրներ, որոնք պետք է մակնշվեն ըստ նախագծի: Նույնը վերաբերում է սուպինատորների/ներդիրներ, որոնք շփվում են ամբողջ մասով ոտնաթաթի և կոշիկի հետ և մաշվում: Կամ կոշիկների որոշ տեսակներ մակնշվում են, որոշները՝ ոչ: Առաջարկում ենք մակնշումը կատարել միայն պլաստիկից և մետաղից պատրաստվող նյութերի վրա՝ ձեռնափայտեր, քայլակներ, հենակներ, անվասայլակներ, փոքր տրամաչափի սայլակներ, ձայնաստեղծ սարքեր, լսողական սարքեր, վերին և ստորին վերջույթի պրոթեզներ, օրթեզներ: Բոլոր տեսակի կաշվե-կտորից նյութերով պատրաստված պարագաների և մարմնի մեջ ներդրվող պարագաների դեպքում (լսողական սարքերի ներդիրներ, ձայնալարերի պրոթեզներ, ակնագնդի պրոթեզներ, գուպլաներ, կոշիկներ, սուպինատորներ/ ներդիրներ,աղեկապեր, սեղմիրաններ և այլն) մակնշումը կարող է առաջացնել խնդիրներ, թե տեխնիկապես, որովհետև դրանք կարող են մաշվել կամ հիգիենիկ չեն, և թե էսթետիկ առումով: Առաջարկն ընդունվել է մասնակի: Մակնշման հստակեցման վերաբերյալ առաջարկն ընդունվել է: Անձի կողմից ստացած աջակցող միջոցը վաճառելու կամ նվիրելու արգելք սահմանելու մասին առաջարկն ընդունելի չէ: Աջակցող միջոցը որպես տրանսֆերտ տրամադրվում է անձին, իսկ մակնշման պահանջը սահմանվում է կազմակերպությունների համար՝ հնարավոր չարաշահումներից խուսափելու համար:
12 "Օրթեզ" ՍՊԸ 10.05.2019 12:10:10 Որոշում 1-ում առաջարկվող մակնշման կամ դաջվածքի մեխանիզմը ունի բազմաթիվ խնդիրներ: Նույնիսկ միայն պլաստիկից և մետաղյա սարքերի պարագայում դաջվածքը առաջացնում է տեխնիկական և էսթետիկ խնդիրներ: Աջակցող միջոցը դաջվածք կամ մակնշում անելու համար կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան սարքավորումներ կամ դիմի մի այլ կազմակերպությունը, որը հնարավոր է դաջվածք անելու ընթացքում վնասի աջակցող միջոցը: Մեխանիզմը կարող է հանգեցնել ոչ միայն աջակցող միջացի վնասվելուն, այլ նաև երկարացնի աջակցող միջացի տրամադրման գործընթացը: Առաջարկում ենք դաջվածքի փոխարեն սարքը մակնանշել QR կոդով: QR կոդը կպարունակի ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան սարքի և տրամադրով կազմակերպության վերաբերյալ: QR կոդը հնարավոր է տեղադրել ինչպես սարքի վրա, այնպես էլ շահառուի անձնական քարտում սարքին էսթետիկ վնաս չհասցնելով: QR կոդի առավելություններից են ՝ ժամանականից լինելը, օգտագործման հեշտությունը, կեղծելու անհնարինությունը, ժամանակի խնայումը: Ընդունվել է ի գիտություն և հարցը լրացուցիչ կքննարկվի:
13 "Օրթեզ" ՍՊԸ 10.05.2019 12:10:10 Նախագծում առաջարկված կետն այն մասին, որ բուժտեխնիկական հանձնաժողովի անդամները պետք է գտնվեն կազմակերպությունուն՝ աջակցող միջոցը տրամադրելու պահին առաջացնում է որոշակի խնդիրներ: Բուժտեխնիկական հանձնաժողովի անդամների ներկա գտնվելը կազմակերպությունում աջակցող միջոցը տրամադրելու պահին առաջացնում է անդամների կազմակերպությունում յուրաքանչուր աշխատանային օր գտնվելու պահանջը: Հետևյալ որոշումը կարող է բերել կոռուպցիոն ռիսկերի, որոնք շատ դժվար կլինի կանխարգելել: Չի ընդունվել: Նախատեսվում է, որ աջակցող միջոց տրամադրող կազմակերպությունը շահառուի առաջին անգամ դիմելու դեպքում անհրաժեշտ չափագրումներ անելուց հետո, պետք է նշանակի աջակցող միջոցը տրամադրելու օրը, ապա կանոնակարգված կերպով ցուցակները կուղարկվի բուժատեխնիկական հանձնաժողով` աջակցող միջոցը տամադրելու պահին մասնագետի մասնակցությունը ապահովելու նպատակով: