Հիշել նախագիծը

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ,  ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`

          1) Տեսչական մարմինների կառավարման խորհուրդների անդամների առաջադրման կարգը, խորհուրդների  անդամ՝ հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվող ընդհանուր պահանջները և թեկնածուներից խորհրդի անդամներ ընտրելու  կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

  1. Տեսչական մարմինների կառավարման խորհուրդներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հաստատել համապատասխան տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգերը:
  2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի «Տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը, կառավարման խորհուրդների անդամ՝ հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվող ընդհանուր պահանջները և անդամների առաջադրման և թեկնածուներից խորհրդի անդամներ ընտրելու կարգը հաստատելու մասին» N 677-Ն, 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 1417-Ն, 2017 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 718-Ն, 2017 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 754-Ն, 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 1419-Ն որոշումները:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

---------ի N ------Ն որոշման

 ԿԱՐԳ

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ,  ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ  ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ

 

1.Տեսչական մարմնի կառավարման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) կազմում  ընդգրկվում են համապատասխան բնագավառի (բնագավառների) քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը (ղեկավարները),  Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ) ղեկավարը կամ նրա տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը, արդարադատության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը, ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը, տեսչական մարմնի իրավասության բնագավառում քաղաքացիների կամ սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, տեսչական մարմնի իրավասության բնագավառում համապատասխան գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպության ներկայացուցիչը և համապատասխան բնագավառի գիտական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ:

  1. Խորհրդի կազմում պետական մարմինների ներկայացուցիչներին ընդգրկելու նպատակով Գրասենյակի ղեկավարը համապատասխան թեկնածու ներկայացնելու առաջարկությամբ դիմում է տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործադիր իշխանության մարմինների ղեկավարներին:
  2. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված թեկնածուներն ընդգրկվում են խորհրդի կազմում համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկության հիման վրա:
  3. Խորհրդի կազմում համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներգրավելու նպատակով Գրասենյակն իր կայքէջում հրապարակում է հայտարարություն: Դիմումները ներկայացնելու համար սահմանվում է մեկշաբաթյա ժամկետ:
  4. Խորհրդի կազմում` որպես համապատասխան ոլորտի հասարակական կազմակերպության ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում առնվազն 1 տարի գործունեություն են ծավալում տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում:
  5. Խորհրդի կազմում` որպես համապատասխան ոլորտի գիտական կազմակերպության ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել այն գիտական կազմակերպությունները՝ որոնք

1) համապատասխան գործունեությամբ են զբաղվում ոչ պակաս, քան 5 տարի.

2) չեն հանդիսանում համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ենթակայությամբ գործող մարմնի կամ կազմակերպության աշխատակից:

  1. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կազմակերպությունները, խորհրդի անդամության հայտի հետ միաժամանակ, ներկայացնում են իրենց կողմից հետապնդվող նպատակների և խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ իրականացված կամ իրականացվող ծրագրերի, դրանց բովանդակության, իրականացման ժամանակահատվածի և ստացված արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:
  2. Գրասենյակը հայտ ներկայացրած կազմակերպությունների թվից ընտրում է խորհրդի անդամության թեկնածուներին՝ վերջիններիս կողմից ներկայացված տեղեկատվության վերլուծության հիման վրա, որի վերաբերյալ կազմվում է արձանագրություն:
  3. Այն դեպքում, երբ բավարար քանակությամբ հայտեր չեն ներկայացվել, կամ ներկայացված հայտերը չեն համապատասխանում սույն կարգի և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին, Գրասենյակն իր նախաձեռնությամբ էառաջադրում անդամներ՝ վերջիններիս համաձայնությամբ:
  4. Խորհրդի` հասարակական և գիտական կազմակերպությունները ներկայացնող անդամների թեկնածուներին ընտրելուց հետո Գրասենյակը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում խորհրդի անհատական կազմը` Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով:
  5. Համապատասխան ոլորտի հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում ներգրավվում են երկու տարի ժամկետով` նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:
  6. 12. Խորհրդի կազմում համապատասխան ոլորտի հասարակական և գիտական կազմակերպության ներկայացուցչի ընդգրկվելու ժամկետի ավարտին նախորդող եռամսյակում, ինչպես նաև սույն կարգով սահմանված դեպքերում ժամկետից շուտ հասարակական կամ գիտական կազմակերպության ներկայացուցչի անդամությունը դադարեցնելու դեպքում, խորհրդի քարտուղարը խորհրդին է ներկայացնում առաջարկություն՝ համապատասխան անդամի անդամությունը երկարաձգելու կամ նոր անդամ ներգրավելու վերաբերյալ:
  7. Այն դեպքում, երբ խորհուրդը որոշում է կայացնում նոր անդամ ներգրավելու վերաբերյալ, Գրասենյակը իր պաշտոնական կայքէջում հրապարակում է հայտարարություն և սույն կարգի 8-10-րդ կետերով սահմանված կարգով ընտրում նոր անդամների:
  8. Խորհրդի կազմում անդամ ընտրված հասարակական կամ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների անդամությունը խորհրդի առաջարկությամբ կարող է դադարել, երբ խորհրդի համապատասխան անդամն անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ անընդմեջ չի մասնակցել խորհրդի նիստերին, կամ կասեցվել կամ դադարեցվել է համապատասխան հասարակական կամ գիտական կազմակերպության գործունեությունը, կամ համապատասխան հասարակական կամ գիտական կազմակերպությունը դադարել է համապատասխանել խորհրդի անդամ ընտրվելու չափանիշներին, կամ համապատասխան կազմակերպությունը ներկայացրել է անդամությունը դադարեցնելու մասին դիմում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

---------ի N ------Ն որոշման


ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ

  1. Հայաստանի Հանրապետության ______________________ տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) տեսչական մարմնի կառավարման համակարգում գործող կոլեգիալ մարմին է:
  2. Խորհուրդը կազմված է ------ անդամից:
  3. Խորհրդի կազմում ընդգրկվում են ------------------------------------------------------------------ ղեկավարը (ղեկավարները), Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ) ------------------------------------ ղեկավարը (տեղակալը), ------------------------------------- ղեկավարը (տեղակալը), ------------------------------------- ղեկավարը (տեղակալը), ------------------------------------- ղեկավարը (տեղակալը), --------- (տեսչական մարմնի իրավասության) բնագավառում քաղաքացիների կամ սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, _________ (տեսչական մարմնի իրավասության) բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպության ներկայացուցիչը և _______ բնագավառների գիտական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ, որոնք չեն կարող լինել համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ենթակայությամբ գործող մարմնի կամ կազմակերպության աշխատակից:
  4. 4. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն աշխատակարգին համապատասխան:
  5. Խորհրդի լիազորությունները սահմանվում են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով:
  6. Խորհուրդը նախագահում է Հայաստանի Հանրապետության ----- նախարարը` Վարչապետի որոշմամբ:
  7. Խորհրդի նախագահը`

1) վարում է խորհրդի նիստերը.

2) հրավիրում է արտահերթ նիստեր.

3) ստորագրում է խորհրդի արձանագրությունները.

4) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստերը.

5) հանձնարարականներ է տալիս խորհրդի քարտուղարությանը.

6) կատարում է աշխատանքի բաժանում խորհրդի անդամների միջև:

  1. Խորհրդի անդամն իրավունք ունի`

1) խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր.

2) ներկայացնել առաջարկություններ խորհրդի քննարկմանը ներկայացված հարցերի վերաբերյալ.

4) հայտնել հատուկ կարծիք քննարկվող հարցերի  վերաբերյալ:

  1. Խորհրդի անդամը խորհրդի նիստերին մասնակցում է անձամբ:
  2. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում և տեսչական մարմինը ներկայացնում է տեսչական մարմնի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` համապատասխան տեղակալը:
  3. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Տեսչական մարմնի որակի ապահովման ստորաբաժանման (այսուհետ` Որակի ապահովման ստորաբաժանում) ղեկավարը:
  4. Որակի ապահովման ստորաբաժանման ղեկավարը`

1) իրականացնում է խորհրդի որոշումների կատարման ընթացքի մշտադիտարկումը և արդյուքնների մասին զեկուցում խորհրդին.

2) իրավունք ունի խորհրդի քննարկմանը ներկայացնել իր իրավասությանը վերաբերող  հարցեր.

3) խորհրդի հաստատմանն է ներկայացնում Որակի ապահովման ստորաբաժանման կողմից տրամադրվող հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, գնահատման պարբերականությունը և դրանք ներկայացնելու հաճախականությունը.

4) խորհրդի հաստատմանն է ներկայացնում որակի ապահովման տարեկան ծրագիրը.

5) ներկայացնում է հաշվետվություններ՝ համաձայն խորհրդի կողմից հաստատված ձևի, բովանդակության և հաճախականության:

  1. Խորհրդի հրավերով կամ համաձայնությամբ խորհրդի նիստերին կարող են մասնակցել այլ անձինք:
  2. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Խորհրդի որոշմամբ կարող են անցկացվել փակ նիստեր:
  3. Խորհրդի աշխատանքների կազմակերպման, նիստերի հրավիրման և անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է տեսչական մարմինը:
  4. Խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ՝ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 1-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում:
  5. Հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման նպատակով խորհրդի նախագահի, անդամների 1/3-ի կամ տեսչական մարմնի հիմնավորված առաջարկով կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:
  6. Խորհրդի որոշմամբ կամ տեսչական մարմնի հիմնավոր պատճառաբանությամբ հրատապ հարցերի դեպքում կարող են խորհրդի որոշումներն ընդունվել հեռակա քվեարկություն անցկացնելու միջոցով՝ օրակարգային փաստաթղթերը էլետրոնային եղանակով խորհրդի անդամներին առաքելով: Էլեկտրոնային քվեարկությունն անցկացվում է օրակարգային փաստաթղթերի առաքումից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
  7. Խորհրդի նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ:
  8. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե այդ նիստերին մասնակցում է խորհրդի անդամների 2/3-ից ավելին:
  9. Խորհրդի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ:
  10. Որոշումները ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:
  11. Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է: Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, երբ ձայները հավասար են, որոշումը համարվում է ընդունված:
  12. Տեսչական մարմնի փաստաթղթաշրջանառության համար պատասխանատու ստորաբաժանման (այսուհետ՝ խորհրդի քարտուղարություն) ղեկավարը հանդիսանում է խորհրդի քարտուղարը (այսուհետ` քարտուղար):
  13. Խորհրդի քարտուղարությունը՝

1) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու ապահովում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.

2) արձանագրում է խորհրդի նիստերը.

3) խորհրդի նիստից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է խորհրդի նիստի արձանագրության տրամադրումը խորհրդի անդամներին և հրավիրված անձանց.

4) ապահովում է խորհրդի նիստերի արդյունքում ընդունված որոշումների և հանձնարարականների տրամադրումը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեսչական մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց.

5) խորհրդի նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում հրապարակում է խորհրդի նիստերի արձանագրություններն ու խորհրդի ընդունած որոշումները.

6) խորհրդի անունից նախապատրաստում է հարցումներ՝ ուղղված պետական մարմիններին և հասարակական միավորումներին՝ խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

7) իրականացնում է խորհրդի գործունեության տեղեկատվական ապահովումը:

  1. Քարտուղարը`

1) կազմակերպում է քարտուղարության աշխատանքները.

2) ապահովում է խորհրդի աշխատանքներին նրա անդամների և հրավիրված անձանց մասնակցությունը.

3) իր բացակայության դեպքում լիազորում է քարտուղարության համապատասխան մասնագետին ապահովել քարտուղարության բնականոն աշխատանքների կազմակերպումը:

  1. Քարտուղարը նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգի նախագիծը:
  2. Խորհրդի նիստի օրակարգը և դրա հետ կապված նյութերը նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ, իսկ արտահերթ նիստերի հրավիրման դեպքում՝ առնվազն երկու օր առաջ, էլեկտրոնային փոստով, ինչպես նաև այլ պատշաճ միջոցներով, ուղարկվում են խորհրդի անդամներին և հրավիրված անձանց:
  3. «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հարցերին հավանություն չտալու կամ չհաստատելու դեպքում խորհուրդը կարող է ընդունել հարցը՝ իր համար ընդունելի տարբերակով կամ տեսչական մարմնի ղեկավարին տալ հանձնարարական՝ հարցը լրամշակելու և կրկին քննարկման ներկայացնելու համար:
  4. Խորհրդի անդամներն իրենց էլեկտրոնային փոստի հասցեները տրամադրում են քարտուղարին` խորհրդի գործունեության հետ կապված նյութերը տրամադրելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային քվեարկությունը կազմակերպելու նպատակով:
  5. Յուրաքանչյուր հերթական նիստին խորհուրդը լսում և հաստատում է տեսչական մարմնի գործունեության կատարողականի գնահատումը, իսկ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ հաջորդ նիստին՝ տեսչական մարմնի տարեկան հաշվետվությունը, որը խորհուրդը համեմատում է նախորդ երկու տարիների իրավիճակն արտացոլող տվյալների հետ և անհրաժեշտության դեպքում տալիս հանձնարարականներ:
  6. Խորհուրդը յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ին նախորդող նիստին քննարկում և հաստատում է.

1) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով նախատեսված տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների տարեկան ծրագիրը,

2) տեսչական մարմնի կազմած բյուջետային հայտի նախագիծը: Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորման մեջ փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել միայն Խորհրդի համաձայնությամբ:

3) տեսչական մարմնի գործունեության տարեկան ծրագիրը, որն իր մեջ նեառում է կանխարգելիչ և իրազեկման միջոցառումների տարեկան ծրագիրը,

4) տեսչական մարմնի որակի ապահովման ստորաբաժանման գործունեության տարեկան ծրագիրը:

  1. Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագիրը, տեսչական մարմնի գործունեության տարեկան ծրագիրը և բյուջետային հայտի նախագիծը խորհրդի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի ղեկավարը:
  2. Տեսչական մարմնի որակի ստորաբաժանաման գործունեության տարեկան ծրագիրը խորհրդի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի որակի ապահովման ստորաբաժանման ղեկավարը:
  3. Խորհրդի նիստերը, այդ թվում՝ էլեկտրոնային քվեարկությամբ անցկացված, արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը՝ խորհրդի անդամների համաձայնությունը էլեկտրոնային եղանակով ստանալուց հետո: Արձանագրությանը կցվում է նաև հատուկ կարծիքը (առկայության դեպքում):

 

 

  • Քննարկվել է

    19.04.2019 - 04.05.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7067

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ