Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 8-րդ մասի՝

  • առաջին կետը «եռամսյա ժամկետում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն մասի 1.1 կետով սահմանված դեպքերի)» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին կետով.

«1.1 Հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունը քսան միլիոն դրամը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում՝ տաս միլիոն դրամը գերազանցելու դեպքում, հողամասի սեփականատերը համապատասխանաբար քսան և տասը միլիոն դրամը գերազանցող գումարը կարող է վճարել մինչև տաս տարվա ժամկետում, համայնքի ավագանու որոշմամբ ընդունված՝ տարաժամկետ վճարման ժամանակացույցին համապատասխան: Սույն կետով նախատեսված հողամասի կադաստրային արժեքը տարաժամկետ կարգով վճարելու նպատակով հողամասի սեփականատերը համապատասխան համայնքի հետ պետք է կնքի նպատակային նշանակությունը փոփոխված հողամասի հիփոթեքի պայմանագիր:»

  • երրորդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) ջերմոցային, անասնապահական թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող (նախատեսվող) հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված պարզեցված կարգով՝ միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:

Ընդ որում, թույլատրվում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա շենքեր և շինություններ կառուցել հողերի գոտևորման ու օգտագործման սխեմաներով, դրանց բացակայության դեպքում՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներով այդ նպատակների համար առանձնացված գոտիներում»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ կետում հանել «համայնքի վարչական սահմաններից դուրս» բառերը:

 

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կետը, 75-րդ հոդվածի 6-րդ մասը և 76-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը «Պետության» բառից հետո լրացնել «և համայնքների» բառերը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերից հանել «համապատասխանաբար պետական կամ» բառերը:

 

Հոդված 6. Օրենսգրքի 65-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը «համաձայնությամբ,» բառից հետո լրացնել «իսկ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն՝ համայնքի ավագանու որոշմամբ» բառերով:
  • 4-րդ մասը «Պետության» բառից հետո լրացնել «և համայնքների» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյան սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրա­մասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյան սահմանած ցանկում ընդգրկված մարտական գործողությունների հետևան­քով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակա­վայրե­րում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տո­կո­սից:»:

 

          Հոդված 8. Օրենսգրքի 68-րդ հոդվածի՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Աճուրդի կազմակերպիչը համայնքի ղեկավարն է: Հողամասի աճուրդը կազմակերպելու համար աճուրդի կազմակերպիչը իր իրավասության շրջանակում ստեղծում է աճուրդային հանձնաժողով, որը գլխավորում է համայնքի ղեկավարը, կամ վերջիններիս կողմից լիազորված աշխատակազմի պաշտոնատար անձը: Աճուրդային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներ և ավագանու անդամներ:»

  • Հանձնաժողովը իր կազմից հաստատում է աճուրդավար և արձանագրող:»
  • 2-րդ մասը «մեկնարկային գինը» բառերից հետո լրացնել                                                                                                              «նախավճարի և քայլի չափը» բառերով:
  • 5-րդ մասի առաջին պարբե­րու­թյու­նը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք նախավճարը վճարում են տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց տրվում է մասնակցի վկայական», ինչպես նաև աճուրդի մասնակցության վճար, որը տվյալ տարվա համար սահմանում է համայնքի ավագանին՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով և սակարկողը կարող է գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:»:

  • 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են աճուրդավարը, ինչպեն նաև գրանցված անձինք և աճուրդի մասնակից չհամարվող անձինք: Գրանցված անձինք սահմանված կարգով վճարում են մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը և աճուրդը սկսվելու պահից 30 րոպե առաջ աճուրդային հանձնաժողովի կողմից գրանցվել են:»:

  • 7-րդ մասի 2-րդ պարբերությունում «մեկից» բառը փոխարինել «մեկ կամ» բառերով:
  • 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Աճուրդի արձանագրությունն ստորագրում են աճուրդային հանձնաժողովի անդամները, աճուրդում հաղթող ճանաչված անձը, ցանկության դեպքում, աճուրդի մյուս մասնակիցները: Արձանագրությունը և աճուրդի փաստաթղթերի փաթեթը պահպանվում է աճուրդը կազմակերպող համապատասխան մարմնի կողմից:»

 

 

Հոդված 9. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրու­թյամբ.

«1. Հողամասը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադ­րե­լու նպատակով մրցույթների կազմակերպման համար համայնքի ղեկա­վա­րը ստեղծում է մրցութային հանձնաժողով:

Մրցութային հանձնաժողովը գլխավորում է համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված համայնքապետարանի  աշխատակազմի պաշտոնատար անձը:

Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համայնքի աշխատակազմի համապատասխան մասնագետներ և ավագանու անդամներ:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասում՝

  • հանել «կամ մարզպետի» բառերը,
  • «վերջիններիս» բառը փոխարինել «վերջինիս» բառով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 101-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասից հանել «, համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետին» բառերը:
  • 3-րդ մասից հանել «,իսկ մարզպետը` պետական սեփականություն» և «,մարզպետի» բառերը:

 

     Հոդված 12. Օրենսգրքի 118-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.

     «13. 2018 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա պետական բյուջե վճարված հողամասերի կադաստրային արժեքների գումարները փոխանցվում են համապատասխան համայնքային բյուջեներ:»:

    

        Հոդված  13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    19.04.2019 - 04.05.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 452

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

30.04.2019

4. Առաջարկում ենք օրենսգրքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի փոփոխության վերաբերյալ դրույթները հանել նախագծից, քանի որ դրանք հակասում են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներին:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

30.04.2019

3. Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին պարբերությունում հստակեցնել` ո՞ր ոլորտի մասնագետների մասին է խոսքը, օրինակ` սոցիալիական ոլորտի մասնագետը պե՞տք է ներառվի, թե՞ ոչ:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

30.04.2019

2. Գործող օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ պարբերության պահանջի համաձայն` հողի նպատակային նշանակությունը փոխվում է միայն համայնքի ղեկավարի որոշման և շինարարության թույլտվության առկայության դեպքում, ինչից ենթադրվում է, որ կառուցապատողի կողմից որոշակի աշխատանքներ իրականացնելուց` մասնավորապես նախագծի ձեռքբերումից հետո միայն հնարավոր կլինի փոխել հողի նպատակային նշանակությունը, իսկ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ավագանու լրացուցիչ որոշում, որն էլ բացի նրանից, որ գործընթացը բարդացնում է, շատ դեպքերում նաև հնարավորություն է ստեղծում համայնքի ղեկավարին` խուսափելու որոշման բացասական հետևանքների պատասխանատվությունից, իսկ միայն առաջադրանքի հայտ ներկայացնելը դեռևս չի հիմնավորում սեփականատիրոջ ցանկությունները: Հաշվի առնելով վերոշարադրյալը` առաջարկում ենք նախագծից հանել նշված դրույթներին վերաբերող փոփոխությունները:

Տեսնել ավելին