Հիշել նախագիծը

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.

Անհրաժեշտությունը

 

        Իրավական ակտի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի
N 541-Ն որոշման 1-ին կետի պահանջով՝ «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-53-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացմամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ոլորտը ներառում է ընթացիկ իրավիճակի ստորև բերված նկարագրությունը և խնդիրները, որոնք կարող են լուծվել նախագծի ընդունմամբ.

1) հստակ սահմանազատված չեն սեյսմիկ անվտանգության ապահովման հարցերով  պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմին­ների լիազորությունները, ինչպես նաև նրանց համագործակցության հարցերը,

2) լիովին ձևավորված չէ բարձր սեյսմիկ ռիսկի շրջաններում հողօգտագործման, նախագծման, ավարտված շենքերի ընդունման և հետագա շահագործման կարգը որոշող ենթաօրենսդրական դաշտը,

3) ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն սեյսմակայունության գնահատման հստակ պայմանները և պահանջները, որոնց կատարումը կվերահսկվի սեյսմիկ անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող մարմինների կողմից, սեյսմիկ ռիսկերի ու սեյսմախոցելիության գնահատականի հետ կապված հետազոտությունների անցկացման մեխանիզմները,

4) քաղաքաշինական փաստաթղթերի ցանկում լիարժեքորեն չեն արտացոլվում և հաշվի չեն առնվում տարածքների սեյսմիկ ռիսկի գործոնները,

5) թերի է նախկինում կառուցապատված տարածքների օգտագործման իրավական կարգավորման հարցը` սեյսմիկ անվտանգության տեսանկյունից,

6) կանոնակարգած չեն շենքերի և շինությունների կառուցման ու շահագործման հետ կապված սեյսմիկ անվտանգության պահանջների ապահովման հարցերը:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

 

Սեյսմիկ պաշտպանության ոլորտում քաղաքականությունը ձևավորվում է՝ հիմք ընդունելով երկրի սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրները և դրանց լուծման ուղիները:

Տվյալ բնագավառում քաղաքականությունն իրականացվում է.

     «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-53-Ն օրենքով, ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրա­պե­տության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 429 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 392 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումներով, ՀՀ նախագահի 2010 թ. օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրությամբ, այլ ՀՀ կառավարության որոշումներով և ՀՀ ԱԻ նախարարի հրամաններով:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

    Նախատեսվող նախագիծը նպատակ ունի հստակեցնելու «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մի շարք հասկացություններ և դրույթներ. միջոցառումների իրականացմամբ լրացնել սեյսմիկ անվտանգության ապահովմանն առնչվող վերահսկման եղանակների և սկզբունքների կիրառումը, հստակեցնել և տարանջատել լիազորությունները` ամրագրելով սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում տեղա­կան ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ որպես պարտա­դիր լիազորություններ, կատարելագործել բնագավառը կարգավորող իրավական դաշտը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

 

     Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում:

6.

Ակնկալվող արդյունքը

 

     Իրավական ակտի նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել պաշտպանվածությունը հնարավոր ուժեղ երկրաշարժերից:

 


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼՈԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈԻՄ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈԻՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն իրավական ակտն ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների մասով փոփոխություններ չի նախատեսվում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈԻԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈԻՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈԻԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Իրավական ակտն ընդունելուց հետո«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-54-Ն և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-55-Ն ՀՀ օրենքների փոփոխությունները կներառվեն ՀՀ կառավորության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման 18-րդ կետում ընդգրկված «Սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավորության որոշման նախագծում, որը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը ս.թ. հունիսին:

 

  • Քննարկվել է

    13.04.2017 - 04.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8293

Տպել