Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման մեջ լրացում կատարելու մասին

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արսեն Աբրահամյան 22.04.2019 10:26:21 ..."տվյալ մարմնի պաշտոնական համացանցային կայքում" մասը շարադրել "...տվյալ մարմնի համացանցային կայքի գլխավոր էջի տեսանելի տիրույթում։" Ընդունվել է մասնակի: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր մարմնի պաշտոնական համացանցային կայքում կստեղծվեն առանձին բաժիններ նախագծով նախատեսված հայտարարությունների հրապարակման առանձին հարթակի տեսքով:
2 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 25.04.2019 16:27:08 Նախագծով ներկայացված հիմնական առաջարկությունը ներառված է եղել «Քաղաքաշինություն և Տնտեսություն» ՀԿ-ի 31.10.2018թ N18/0127 գրության մեջ ընդգրկված առաջարկություների ցանկում: Կարևորելով հողերի օտարմանն և տրամադրմանն առընչվող խնդիրների, այդ թվում կոռուպցիոն ռիսկերի վերացման հետ կապված աշխատանքները` վերջին տարիներին բազմաթիվ անգամներ ներկայացրել ենք առաջարկություններ` խնդիրների հիմնովին լուծելուն ուղղված ճանապարհ նախանշելով համակարգային լուծումներ պարունակող բարեփոխում-ների մեկ օրենսդրական փաթեթով առաջարկություններ ներկայացնելը: Նույն համատեքստում պետք է ընդունել «Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սույն նախագծին զուգահեռ ներկայացվել է քննարկման իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում: Հակառակ դեպքում կունենանք էպիզոդիկ լուծումներ` իրենց հնարավոր բացասական հետևանքներով կամ իրավական նորմերի անհիմն կրկնություններով: Վերջինի նման օրինակ է առաջարկվող փոփոխությունը. Ներկայացվող նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 12.04.2001թ N286 որոշման կարգի 21-րդ կետում ավելացնել նոր իրավական նորմ, որը անհիմն կրկնելու է նույն կարգի 59.2 կետի պահանջը, առավել ևս այն դեպքում, երբ այդ պահանջը ՀՀ քաղաքային համայնքներից փաստացի իրականացվում է միայն Երևանի քաղաքապետարանում` այն էլ որոշ վերապահումներով: Նշված 59.2 կետի պահանջը չէր անտեսվի եթե կիրառվեր ինքնաշխատ վերահսկողության մեխանիզմ, որի մեկ օրինակ կներկայացնենք ստորև: Ընդունվել է ի գիտություն
3 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 25.04.2019 16:27:08 Մեկ անգամ ևս հորդորում ենք քննարկման առարկա դարձնել վերոնշված գրությամբ ներկայացված առաջարկությունները, իսկ դրա անհնարինության դեպքում, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ աճուրդով հողատարածքների օտարման կամ մրցույթով վարձակալությամբ տրամադրման և դրանից հետո պետական գրանցման փաստաթղթերի փաթեթներում պարտադիր ներառվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի օրինակը, որում հրապարակված է եղել տվյալ հայտարարությունը: Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` www.azdarar.am հասցեով, ինչպես նաև առկայության դեպքում՝ տվյալ մարմնի պաշտոնական համացանցային կայքում ներկայացված հայտարարությունների առկայությունը հաստատող տվյալները նշված փաստաթղթերի փաթեթներում ներառելու անհնարության, ինչպես նաև այդ կայքերում հայտարարությունը տեղադրելու վերահսկման` որպես ինքնաշխատ գործիքակազմ ապահովելու պատճառով առաջարկում ենք. Նախագծի «««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում» բառերից հետո լրացնել «և www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև առկայության դեպքում՝ տվյալ մարմնի պաշտոնական համացանցային կայքում»բառերը» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում» բառերի փոխարեն գրել «www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, առկայության դեպքում՝ տվյալ մարմնի պաշտոնական համացանցային կայքում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում` վերջինում նշելով տվյալ հայտարարությունը ներառող կայքի, իսկ առկայության դեպքում կայքերի հստակ էջի բաժնի(էջերի բաժինների) տվյալները (link` հղումը)»բառերը» բառերով: Նշենք, որ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հողամասերի ցանկացած իրավունքի տրամադրման նպատակով հայտարարությունների հրապարակումը էլ ավելի է նպաստում հանրության իրազեկմանը, քանի որ հանրության շրջանում 2004 թվականից ի վեր առկա է հստակ ձևավորված մոտեցում, որ հողամասերի վերաբերյալ բոլոր հայտարարությունները հրապարակվում են միայն վերոնշյալ թերթում, որտեղից օտարվող բոլոր հողամասերի վերաբերյալ հնարավոր է ստանալ պատշաճ տեղեկատվություն: Միաժամանակ հաշվի առնելով նաև համացանցային հասանելության տարածման տեմպերը՝ առաջակվել է Որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետում կատարել համապատասխան փոփոխություն՝ օտարվող բոլոր հողամասերի վերաբերյալ տեղեկատվության տեղադրել նաև www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև առկայության դեպքում՝ տվյալ մարմնի պաշտոնական համացանցային կայքում: Միաժամանակ նշենք, նաև որ Նախագիծը լրամշակվել է՝ սահմանելով, որ հայտարարությունները նաև փակցվում են համայնքի ղեկավարի և ավագանու նստավայրում: