Հիշել նախագիծը

«Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համակարգի «Երկրատարածական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթների նոր ուղղություններով համալրելով, ինչպես նաև արդի տեխնոլոգիական պահանջներին և միջազգային գործող կարգերին համապատասխանեցնելով: Համալրված կազմակերպության գործառույթները խթանելու են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի և երկրատեղեկատվական համակարգի (GIS) շահառուների միջև ինտեգրացիոն գործընթացների կազմակերպումը, տվյալների փոխանակումը, մշակումը և Հայաստանի Հանրապետության միասնական գեոպորտալում աշխատանքների հրապարակումը:

  • Քննարկվել է

    15.04.2019 - 01.05.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Պետական գույքի կառավարում, Կադաստր

  • Նախարարություն

    Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1427

Տպել