Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

                                          

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատապարտյալը հնարավորության դեպքում ապահովվում է աշխատանքով կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն իրեն ապահովելու աշխատանքով, որի կարգը և պայմանները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

 Օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատապարտյալի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորված անձը, հնարավորության դեպքում, կամավոր ապահովվում է աշխատանքով, կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն զբաղվել աշխատանքով, որի կարգը և պայմանները սահմանվում են ներքին կանոնակարգով: Կալանավորված անձի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

Հարկ է նշել, որ 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը սահմանելու մասին» 2016 թվականի մայիսի 12-ի թիվ 493-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում):

Որոշման Հավելված N 3-ի համաձայն՝ օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով գործատուն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն) է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

  • դիմում՝ օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն տրամադրելու մասին` համաձայն ձևի.
  • օտարերկրացու անձնագիր,
  • օտարերկրացու ստացած մասնագիտական կրթության, որակավորման մասին փաստաթղթերը` հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով հաստատված,
  • օտարերկրացու 3x4 չափի մեկ գունավոր լուսանկար,
  • «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.2-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Նախարարությունը աշխատանքի թույլտվություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշումը ընդունում է գործատուի կողմից վերը նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

Աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար սահմանված փաստաթղթերն ամբողջական չներկայացնելու և (կամ) դրանք թերություններով ներկայացնելու դեպքերում Նախարարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է գործատուին:

Աշխատանքի թույլտվությունը կամ աշխատանքի թույլտվության մերժման մասին գրավոր ծանուցումը գործատուին տրամադրվում է որոշումն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Գործատուն աշխատանքի թույլտվություն տրամադրելու մասին տեղեկատվությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է օտարերկրացուն։

Հարկ է նշել, որ Որոշմամբ կարգավորվում են նաև աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժելու դեպքերը:

Վերոգրյալ կարգավորումներից ակնհայտ է, որ օտարերկրացիների համար աշխատելու թույլտվություն տրամադրելու համար նախատեսված է հատուկ ընթացակարգ:

Հարկ է նշել, որ այսպիսի հատուկ ընթացակարգի պայմաններում աշխատանքի կազմակերպումն ու իրականացումը բարդ գործընթաց է, հատկապես հաշվի է առնվում այն, որ օտարերկրացի դատապարտյալների կամ կալանավորված անձանց պարագայում ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակված է: Այս պայմաններում որոշակի բարդություններ են առաջանում օտարերկրացի դատապարտյալների կամ կալանավորված անձանց համար: Ուստի Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել օտարերկրացի դատապարտյալներին կամ կալանավորված անձանց, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիներին աշխատանքով ապահովել առանց լրացուցիչ ընթացակարգերի:

Այս համատեքստում հարկ է նշել, որ քրեակատարողական հիմնարկում պահվող օտարերկրացիների, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների համար աշխատանքով ապահովելու հնարավորության ստեղծման անհրաժեշտություն է առաջանում:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ քրեակատարողական հիմնարկում պահվող օտարերկրացի դատապարտյալների կամ կալանավորված անձանց, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների իրավունքների իրացումը լիարժեք ապահովելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների համար նախատեսված իրավունքներից համահավասար օգտվելու և նրանց զբաղվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է առանց լրացուցիչ ընթացակարգերի հնարավորություն ընձեռել օտարերկրացի կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիներին ներգրավվել տարբեր աշխատանքներում:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի քրեակատարողական հիմնարկում պահվող օտարերկրացի դատապարտյալների կամ կալանավորված անձանց, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների՝ առանց ավելորդ ընթացակարգերի աշխատանքով ապահովելու գործընթացի դյուրինությունը:

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

««ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

  • Քննարկվել է

    12.04.2019 - 27.04.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պրոբացիա, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1134

Տպել