Հիշել նախագիծը

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>>

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գերատեսչական հանգստյան տներում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց հանգստի կազմակերպման գործընթացն ապահովելու հանգամանքով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

   ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում գործում է §Լեռնային Հայաստան¦ հանգստյան տուն-առողջարանը՝ զորամասի կարգավիճակով, որը երկու տասնամյակից ավելի իրականացնում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից արտոնյալ պայմաններով (անվճար և (կամ) զեղչված գներով) հանգստի և որոշակի վերականգնողական առողջարանային գործընթաց, ինչը սակայն չի ներառվել զինծառայողների սոցիալական երաշխիքները սահմանող §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ գլխում, ինչը խնդիրներ է առաջացնում հանգստյան տուն-առողջարանի բնականոն գործունեության ապահովման գործընթացում:      

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

   Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների իրացման պատշաճ կազմակերպումը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

    Օրենքի նախագծով օրենքի 66-րդ հոդվածում կատարվում են լրացումներ, որոնց համաձայն՝ զինվորական ծառայություն իրականացնող համապատասխան պետական կառավարման մարմնի համակարգում հանգստյան տներ գործելու դեպքում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք օգտվում են այդ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից՝ համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով և պայմաններով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

     Նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

   Օրենքի ընդունումը կապահովի գերատեսչական հանգստյան տներում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց հանգստի կազմակերպման գործընթացը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

    Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի հրամանով սահմանել մարմնի ենթակայությամբ գործող հանգստյան տներում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի կազմակերպման կարգը և պայմանները:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

  Օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2019թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում, քանի որ գերատեսչական հանգստյան տներում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի կազմակերպումն իրականացվելու է յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով համապատասխան մարմնին հատկացված միջոցների հաշվին:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

   Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    11.04.2019 - 26.04.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6164

Տպել