Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության  կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>>  որոշման նախագծի վերաբերյալ

 

     Իրավական ակտի նպատակն է վերանայել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի, ինչպես նաև ինժեներական շինությունների առկա վիճակի, պահպանման մակարդակի գնահատման,  պահպանման աշխատանքների ընդունման սկզբունքները և մեթոդիկան  համապատասխանեցնելով:

    Նախագծով վերնայվել են ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային ավտոմոբիլային ճանապարհների պահպանման ցուցանիշներին առաջադրվող պահանջները, սահմանվել են ավտոմոբիլային ճանապարհների պահպանման թույլատրելի ցուցանիշները չապահովելու դեպքում  վճարումների նվազեցման տոկոսաչափեր, ինչպես նաև  սահմանվել է բնական աղետների կամ չնախատեսված իրավիճակների՝ հրատապ աշխատանքների մակարդակների գնահատման (աշխատանքների ընդունման)  մեթոդաբանությունը:

 

  

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության  կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>>    որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

    Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության  կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>>  որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության  կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>>  որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  ավելացման կամ նվազեցման մասին

 

     Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության  կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>>  որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության  կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>>  որոշման նախագծի հեղինակների (մշակողների)

 

     Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության  կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>>  որոշման  նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:

    

 

Ց Ա Ն Կ

Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության  կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>>   որոշման նախագիծը

    

       Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության  կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>>    որոշման նախագիծը մշակվել է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի  հիման վրա:

  • Քննարկվել է

    11.04.2019 - 27.04.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5653

Տպել