Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետի «Հայաստանի Հանրապետության թվային զարգացման աջակցող խորհուրդ ստեղծելու և  թվային զարգացման աջակցող խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման  նախագծի

ՀՀ վարչապետի «Հայաստանի Հանրապետության թվային զարգացման աջակցող խորհուրդ ստեղծելու և թվային զարգացման աջակցող խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին»  որոշման նախագծի ընդունման նպատակն է մշակել ՀՀ-ում թվային զարգացման ռազմավարությունը, աջակցել ՀՀ-ում զարգացած թվային հասարակության ձևավորմանը, համակարգել և իրականացնել ՀՀ ստանձնած պարտավորությունները Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության շրջանակներում թվային գործընթացների իրագործմանը ինչպես նաև նպաստել Համաշխարհային թվային գործընացներում ՀՀ դերակատարության բարձրացմանը:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության թվային զարգացման աջակցող խորհուրդ ստեղծելու և  թվային զարգացման աջակցող խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության թվային զարգացման աջակցող խորհուրդ ստեղծելու և  թվային զարգացման աջակցող խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

      

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության թվային զարգացման աջակցող խորհուրդ ստեղծելու և  թվային զարգացման աջակցող խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  ավելացման կամ նվազեցման մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության թվային զարգացման աջակցող խորհուրդ ստեղծելու և  թվային զարգացման աջակցող խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

   

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության թվային զարգացման աջակցող խորհուրդ ստեղծելու և  թվային զարգացման աջակցող խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագծի հեղինակների (մշակողների)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության թվային զարգացման աջակցող խորհուրդ ստեղծելու և  թվային զարգացման աջակցող խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

      

   

Ց Ա Ն Կ

Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության թվային զարգացման աջակցող խորհուրդ ստեղծելու և  թվային զարգացման աջակցող խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը

      

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության թվային զարգացման աջակցող խորհուրդ ստեղծելու և  թվային զարգացման աջակցող խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը մշակվել է Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  հիման վրա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    10.04.2017 - 03.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8212

Տպել