Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 07.04.2019 20:55:22 Դեմ ենք առաջարկին: ՀՀ դատավորը նույնպես ՀՀ քաղաքացի է: Նրանք իրավահավասար են եւ հավասարաչափ էլ պետք է պաշտպանված լինեն դժբախտ պատահարներից: Սույն օրինագիծը հակասահմանադրական է, քանզի խտրականություն է դնում, ելնելով անձի սոցիալական վիճակից: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Հ.Գ. Ինչու կայքում ճկա քվեարկելու հարթակը: Չի ընդունվել Դատավորի՝ Կառավարության սահմանած պայմաններով և չափով դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության իրավունքը դատավորի սոցիալական երաշխիքներից է, որն իր ամրագրումն է ստացել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենսգիրք) և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում: Մասնավորապես, Օրենսգրքի 57-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության իրավունք, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության իրավունք, որը գործում է 2019 թվականի հունվարի 1-ից: Նախագծի ընդունումը բխում է վերոնշյալ նորմատիվ իրավական ակտերի համապատասխան դրույթներից: