Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներով։  

1) Ներկայումս ավարտված շինարարական օբյեկտի՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստվում է ընդունող հանձնաժողովի ակտով: Ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժնի, մատակարար կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների և իրավասու մարմնի ներկայացուցիչները:

Վերոգրյալ հավաստումը ստանալու համար վերոնշյալ յուրաքանչյուր անձին կառուցապատողը պետք է դիմի ինքնուրույն՝ այդ թվում՝ ՏԻՄ։

Ավարտական ակտ ձևակերպելու համար կարուղապատողը պետք է դիմի ՏԻՄ ներկայացնելով նաև ընդունող հանձնաժողովի ակտը։

Այս առումով առաջարկվում է սահմանել այնպիսի ընթացակարգ, ըստ որի կառուցապատողը ավարտական ակտի հանձնաժողով ձևավորելու նպատակով կդիմի ՏԻՄ։ Վերջինս կձևավորի ընդունող հանձնաժողով և փաստագրումը կիրականացվի մեկ այցելությամբ բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ։

2) Միաժամանակ, ներկայումս ավարտական ակտը տրվում է կառուցապատողին կառուցված շինության պետական գրանցմանը ներկայացնելու նպատակով։ Առաջարկվում է սահմանել որ ավարտական ակտը հաստատվելուց հետո անմիջապես այն ՏԻՄ-ի կողմից ներկայացվի  ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե սեփականության գրանցման համար՝ առանց կառուցապատողի կողմից վերջինիս դիմելու։

  • Քննարկվել է

    01.04.2019 - 16.04.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

16.04.2019 10:43

Որոշում

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7789

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Մուրադյան

02.04.2019

Ընդհանուր առմամբ ողջունում եմ նման նախաձեռնությունը փաստաթղթաշրջանառությունը թեթևացնելու և <<մեկ պատուհանի>> մեթոդի ներդնելու։ Այդուհանդերձ, առաջարկում եմ <<օբյեկտի հիմնական ցուցանիշները>> բաժնում լրացնելու համար ավելի կոնկրետ կետեր նախատեսել։ Օրինակ, թեկուզ հենց էներգետիկ օբյեկտների դեպքում պետք է լրացվեն նաև ագրեգատների քանակը, ՀԷԿ-երի դեպքում՝ խողովակաշարի երկարությունը, տրամագիծը։ Ընդհանուր բոլոր դեպքերում՝ շինությունների չափսերը, հարկերի քանակը, և այլն։ Հիմնական ցուցանիշները բաժինը չպետք է տարընկալման և բազմակի մեկնաբանման տեղիք թողնի։ Ներկայումս հստակ կարգավորում սահմանված չլիենլու պատճառով առաջանում են որոշակի տարընկալումներ:

Տեսնել ավելին