Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Գույքի փոխանակության թույլտվություն տալոը, գույք հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-Ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«_______»  2017 թվական N ____Ն

 

«ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ  ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ  ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի

N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

      

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 28-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասը, 589-րդ և 590-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետը և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը և 10-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   որոշում  է.

  1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Հայաս­տա­նի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ Կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով հանձնված, 2017 թվականի հունվարի 18-ի դրությամբ 19 827 000 ՀՀ դրամ գնահատված արժեքով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 11ա շենքի թիվ 31 հասցեում գտնվող 79.4 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ Գույք 1) հետ վերցնել և փոխանակել (որպես հատուցում տրամադրել) քաղաքացի Մակար Գևորգի Նահապետյանի սեփականությունը հանդիսացող 2017 թվականի հունվարի 18-ի դրությամբ 29 747 000 ՀՀ դրամ գնահատված արժեքով Երևան քաղաքի Ադոնցի փողոց 7 շենք, 20 շինություն հասցեում գտնվող  179.9 քառ. մետր մակերեսով տարածքի (այսուհետ՝ Գույք 2) հետ:
  2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով փոխանակվող գույքերը համարվում են համարժեք և կողմերի միջև որևէ դրամական կամ այլ ձևով փոխհատուցման պարտավորություն չեն առաջացնում:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

        1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Կազմակերպության հետ կնքել 2011 թվականի նոյեմբերի 14-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 138/0011 պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր՝ սահմանելով, որ համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են վճարման Կազմակերպության միջոցների հաշվին,  

        2) քաղաքացի Մակար Գևորգի Նահապետյանի կողմից նաև Գույք 1-ի արժեքի որոշման համար նախատեսված 60 000  դրամ գումարը վճարելուց հետո մեկամսյա ժամկետում վերջինիս հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի փոխանակության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են վճարման վերջինիս միջոցների հաշվին,

        3) սույն կետի 2)-րդ ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո  մեկամսյա ժամկետում ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

  1. Սույն որոշմամբ պետության անունից ձեռք բերված Գույք 2-ն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով Կազմակերպությանը տրամադրելու համար:
  2. Սույն որոշման 3-րդ կետի 3)-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում Կազմակերպության տնօրենի հետ կնքել անհատույց անժամկետ օգտագործման պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի կնքման, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են վճարման Կազմակերպության միջոցների հաշվին:
  3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված անշարժ գույքի փոխանակության գործարքի արդյունքում առաջացող եկամտային հարկի պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 1982,7 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ հարկեր» հոդվածով):
  4. 7. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստա­նի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապա­հո­վող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ հա­մաձայն NN 1, 2,3,4,5 և 6 հավելվածների:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    10.04.2017 - 30.04.2017

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7316

Տպել