Հիշել նախագիծը

<<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. <<Սևանա լճի մասին>> օրենքի 3-րդ հոդվածի <<Սևանա լճի ջրհավաք ավազան>> հասկացությունը սահմանվել է որպես <<տարածք, որի մակերևութային և ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Սևանա լիճ: Սևանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները` մինչև Կեչուտի ջրամբար.>>:

<<Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին>> օրենքի Ներածության 2-րդ պարբերությունում սահմանվում է, որ Սևանա լճի ջրհավաք ավազանը, ընդգրկում է Սևանա լճի բուն ջրհավաք ավազանը և Արփա գետի ջրհավաք ավազանի վերնագավառը` Կեչուտի ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքներն ու Որոտան գետի ջրհավաք ավազանի վերնագավառները` Սպանդարյան ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքները:

Թունելի շահագործման ամբողջ ընթացքում Եղեգիս գետի ջրերը փաստացի նույնպես տեղափոխվել են լիճ, սակայն վերը նշված սահմանումներով Օրենքների կիրառման ոլորտից դուրս են մնացել Եղեգիս գետի ջրհավաք ավազանը՝ մինչև Եղեգիս գետ – Արփա-Սևան N 2 թունել հիդրոհանգույցը: 

  • Քննարկվել է

    28.03.2019 - 18.04.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10450

Տպել

Առաջարկներ`

Tatevik Asatryan

02.04.2019

Ինչ՞ու մայր օրենքը չեք վերականգնում։ Չէ որ ի սկզբանե եղել է Որոտան-Արփա-Սեւան ՀՏԿ, թողնելով Սպանդարյան ջրամբարը եւ Որոտան թունելը՝ վերցնենք արդեն իսկ սակավաջուր Եղեգիսը: Հարգելի ԷԵԲՊ նախարարություն, ինչ է լինելու հիդրոկայանների ապագան, ինչու չի շահագործվում Որոտան թունելը եւ ինչու վնասել տասնյակ տնտեսվարողների, որոնք ապահովում են պետ.բյուջեի հաստատուն ներհոսք՝ վճարելով ուղղակի եւ անուղղակի հարկատեսակներ, ապահովում են աշխատանքով հասադակության խոցելի խմբին եւ վերջապես արտադրում են մաքուր էլ.էներգիա:

Ստեփան Խաչատրյան

02.04.2019

Նախատեսվող փոփոխությունը որևէ եզր չունի գիտության հետ: Խնդրում եմ ներկայացնել թե ինչո՞վ է պայմանավորված և հիմնավորվում այս կամայական փոփոխությունը: Իսկ ինչու՞ Ախուրյան գետի ավազանը չի համարվում Սելավ Մաստարայի ջրհավաք ավազան, քանի որ Թալինի ջրանցքով հսկայածավալ ջուր է տեղափոխվում Սելավ Մաստարայի ավազան: Իսկ ինչու՞ Հրազդան գետի ջրհավաք ավազանը չի համարվում Քասախ գետի ջրհավաք ավազան, քանի որ Արզնի Շամիրամով և Ստորին Հրազդանի ջրանցքով հսկայածավալ ջուր է տեղափոխվում Քասախի ջրհավաք ավազան: Այս օրինակները բազմաթիվ են, կխնդրեի մեկնաբանել:

Լևոն Գալստյան

28.03.2019

Ողջունելի առաջարկ է, բայց կիսատ է լուծվում խնդիրը։ Օրենքի նշված հոդվածում գրված է նաև ստորեկրյա ջրերի մասին, բայց սահմանումների մեջ դրանք ընդհանրապես անտեսված են։ Օրինակ․ Որոտան-Արփա չգործող թունելի մեջ լցվում են մեծ քանակության ստորեկրյա ջրեր և պաշտոնական տվյալներով տարեկան 4,7 մլն խոր/մ ջուր բեռնաթափվում է Կեչուտի ջրամբար, որը Սևանա լճի ջրահավաք ավազանի մաս է կազմում։ Համոզված եմ, որ Արփա-Սևան թունելի մեջ էլ է մեծ քանակության ստորերկրյա ջուր բեռնաթափվում։ Առաջարկ․ <<, ինչպես նաև Եղեգիս գետի ջրհավաք ավազանը մինչև Եղեգիս – Արփա-Սևան N 2 թունելի հիդրոհանգույցը.>> բառերից հետո ավելացնել հետևյալ բառերը․ ինչպես նաև բոլոր այն ստորկերկյա ջրերի ավազանները, որոնք հիդրոդինամիկ կապ ունեն բուն Սևանա լճի, Որոտան-Արփա-Սևան թունելի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների հետ

Տեսնել ավելին