Հիշել նախագիծը

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը.

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  տնօրենի ընտրության գործընթացի հստակեցմամբ և նույն ուսուցիչներին տարբեր ծրագրերով վերապատրաստելու և այդ նպատակի համար հատկացված ֆինանսավորումը նպատակային օգտագործելու նպատակով:

 

  1. Խնդիրները և կարգավորման նպատակը.

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը։

Կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանի հավելվածով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման կարգ»-ի 4-րդ կետի համաձայն՝ հավաստագրման փուլերից են՝ թեստավորումը և հարցազրույցը:

Նույն կարգի 20-րդ կետի համաձայն՝ թեստավորման և հարցազրույցի հարցաշարերը մշակում է կրթության և գիտության նախարարությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հավաստագրման գործընթացի ժամանակ տնօրենի հավակնորդը թեստավորման և հարցազրույցի միջոցով անցնում է կրթության բնագավառի օրենսդրության, կառավարչական գիտելիքների, մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետման ստուգում, հետևաբար, տնօրենի թեկնածուի ղեկավարման գործնական հմտությունները ստուգելու նպատակով խորհուրդի կողմից կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած հարցաշարերի հիման վրա հարցազրույց անցկացնելը, ըստ էության, իր բովանդակությամբ և ձևով կրկնում է հավաստագրման գործընթացի ժամանակ թեստավորման և հարցազրույցի բովանդակությունը և ձևը:

Կրկնակի ստուգման գործընթացը բացառելու նպատակով նպատակահարմար է, որ խորհրդի կողմից անցկացվող հարցազրույցի կարգավորումները սահմանվեն ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման հավելվածով հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգ»-ով՝ նախատեսելով հարցազրույցի այլ ընթացակարգ, որն իր ձևով և բովանդակությամբ կտարբերվի հավաստագրման գործընթացի թեստավորումից և հարցազրույցից՝ շեշտը դնելով տնօրենի հավակնորդի կողմից ներկայացված զարգացման ծրագրի քննարկման վրա:

Համաձայն 2018 թվականին Հայաստան-ԵՄ համաձայնագրի՝ նախատեսվում է մինչև 2021 թվականը «բնագիտական առարկաների դասավանդման փորձնական ծրագրի» շրջանակներում վերամշակել ուսումնական համապատասխան պլաններ, առարկայական ծրագրեր, դասի պլաններ, գնահատման ձևեր և դասագրքեր STEM առարկաների մասով, իսկ համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրով նախատեսված են հանրակրթական մյուս առարկայական ծրագրերի վերանայման աշխատանքներ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նպատակահարմար չէ մինչև 2022 թվականը իրականացնել ուսուցիչների վերապատրաստումներ և ատեստավորումներ գործող ծրագրերի շրջանակներում, քանի որ նոր ծրագրերի հաստատումից հետո անհրաժեշտություն կառաջանա իրականացնելու նոր վերապատրաստումներ՝ նոր ծրագրերին համապատասխան, ինչը բացի բովանդակային խդիրներից կառաջացնի նաև տվյալ գործընթացի համար հատկացվող անարդյունավետ ֆինանսավորման խնդիր:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ տնօրենի ընտրության ժամանակ կբացառվի կրկնակի ստուգման գործընթացը, իսկ վերապատրաստման և ատեստավորման գործընթացը ուժը կորցրած ճանաչելով կբացառվեն նույն ուսուցիչներին տարբեր ծրագրերով վերապատրաստելու և դրա հետևանքով անարդյունավետ ֆինանսավորում իրականացնելու խնդիրները:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

««Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա ժամանակավորապես կասեցնելու կամ ուժը կորցրած ճամաչելու ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային, ինչպես նաև որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման և որակավորման տարակարգի շնորհման, ինչպես նաև ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1745-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 1667-Ն որոշումը, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 18-ի «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2011 թվականի հուլիսի 1-ի թիվ 777-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 496-Ն հրամանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության որակավորման տարակարգի բնութագրիչները, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1321-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանը:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Քննարկվել է

    27.03.2019 - 11.04.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10054

Տպել