Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 113-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական հանրակրթական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) ձևավորման գործընթացը հստակեցնելու, վիճելի և խնդրահարույց կարգավորումները շտկելու, խորհրդի որոշումների կայացման, ինչպես նաև տնօրենի ընտրության գործընթացին դպրոցի մանկավարժների և սովորողների ծնողների ձայնն առավել ազդեցիկ դարձնելու նպատակով: 

 

Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Գործող կարգի (այսուհետ՝ կարգ) 4-րդ կետի համաձայն՝ խորհրդի անդամները առաջադրվում են երեք տարի ժամկետով, ինչը խնդիր է առաջացնում հատկապես տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի ժամանակ, երբ լրացած է լինում մեկ կամ մի քանի, կամ, նույնիսկ, ողջ խորհրդի լիազորությունների ժամկետը և անհրաժեշտություն է առաջանում սեղմ ժամկետում կարգի պահանջներին համապատասխան կազմակերպել խորհրդի նոր անդամների ընտրություն, առաջադրում և նոր կազմի կամ անդամի փոփոխության հաստատում:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ խորհուրդը ձևավորվում է 3 տարի ժամկետով և անկախ այն հանգամանքից թե ե՞րբ է այս կամ այն խորհրդի անդամը ընդգրկվել խորհրդի կազմում, նրա լիազորությունները ավարտվում են խորհրդի լիազորությունների ավարտի հետ միաժամանակ:

Կարգի 5-9-րդ կետերով սահմանվում է խորհրդի անդամների համամասնությունը՝ ըստ առաջադրող մարմինների: Նշված կարգավորումների համաձայն լիազորված մարմնի և կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների համամասնությունը 3+1 է՝ ըստ դպրոցի ենթակայության, իսկ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրվում են խորհրդի 2-այան անդամներ: Ընդհանուր խորհուրդը ձևավորվում է 8 անդամից:

Նախագծով առաջարկվում է Խորհրդի անդամների թիվը հասցնել 9-ի, բացի այդ առաջարկվում է փոխել համամասնությունը հօգուտ մանկավարժների և ծնողների՝ նրանց համար սահմանելով 3-ական անդամներ, իսկ լիազորված մարինի և կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների համամասնությունը նվազեցնել՝ սահմանելով 2+1՝ ըստ ենթակայության: Նշված կարգավորումը առավել ազդեցիկ կդարձնի խորհրդի որոշումների կայացման և տնօրենի ընտրության գործընթացի ժամանակ մանկավարժների և ծնողների ձայն:

Նախագծով հստակեցվել են նաև խորհրդի ձևավորման ժամկետները, պարզեցվել է խորհրդի ձևավորման գործընթացը՝ հստակեցնելով վիճելի և լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն ունեցող ձևակերպումները:

 

Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի ընդունմամբ կհստակեցվի խորհրդի ձևավորման գործընթացը, կկարգավորվեն առաջադրող մարմինների կողմից խորհրդի անդամ ներկայացնելու ժամկետները, առավել ազդեցիկ կդառնան խորհրդի որոշումների կայացման և տնօրենի ընտրության գործընթացի ժամանակ մանկավարժների և ծնողների ձայնը: 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    27.03.2019 - 11.04.2019

  • Տեսակ

    Կարգ

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6507

Տպել

Առաջարկներ`

Արտակ Քյուրումյան

07.04.2019

Համաձայն առաջարկվող նախագծի 8-րդ կետի «Հաստատության մանկավարժական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի 3 անդամ:»: Գործող կարգի 9-րդ կետի համաձայն մանկավարժական խորհուրդը դպրոցի խորհրդի կազմում կարող է ունենալ 2 անդամ: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի համաձայն (www.emis.am) Շիրակի մարզի Զարիշատ և Շաղիկ գյուղերի հիմանական դպրոցներն ունեն 2-ական, իսկ Սյունիքի մարզի Լիճք գյուղի դպրոցը՝ 3 ուսուցիչ: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպե՞ս է վերը նշված դպրոցներում կազմակերպվելու քվեարկությունը և ինչպե՞ս են Զարիշատի և Շաղիկի դպրոցների 2 ուսուցիչն իրենց կազմից ընտրելու խորհրդի 3 անդամ:

Տեսնել ավելին