Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ   ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.

Անհրաժեշտությունը

 

Սույն որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան կարգադրության և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջներից:

Սույն որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի կանոնակարգել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաuտության բարձրացման և բնակչության ուuուցման միջոցառումների ամենամյա պլանավորման, դրանց կատարման ապահովման գործընթացները, ինչպես նաև կատարելագործել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործնական ունակությունները արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության  գործառույթներն իրականացնելիս

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա)» կետի` լիազոր մարմինը մշակում է քաղաքացիական պաշտպանության պլաններ և ծրագրեր, ապահովում դրանց սահմանված կարգով ներկայացումը հաստատման և կազմակերպում դրանց կատարումը:

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին վերաբերող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի պահանջները կատարվում են մասնակիորեն` կախված տնտեսական, ֆինանսական դժվարություններից և ղեկավար մարմինների հնարավորություններից: Արդյունքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումները կատարվում են ոչ բավարար:

Հաշվի առնելով վերոգրյալը` անհրաժեշտություն է առաջանում իրավական ակտով կանոնակարգելու ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումները քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

    Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պետական քաղաքականությունն ուղղված է երկրում անհրաժեշտ այն պայմանների ստեղծմանը, որոնք պատերազմական և բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ կկանխարգելեն կամ առավելագույնս կնվազեցնեն կորուստները և վնասները, կնպաստեն տնտեսության կայուն գործունեության համար առավել անհրաժեշտ կազմակերպությունների անխափան գործունեության ապահովմանը:

    Քաղաքացիական պաշտպանությունը, որպես երկրի ազգային անվտանգության անքակտելի բաղադրիչ, պետք է պատրաստ լինի ցանկացած ռազմական գործողությունների և ահաբեկչությունների ընթացքում համարժեք օպերատիվ գործողությունների կատարմանը, ինչպես նաև մասնակցելու բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների պաշտպանությանը:

  Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների արդյունավետ իրականացման նպատակով որպես պետական քաղաքականության հիմնական ուղղություն համարվում է նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում կառավարման մարմինների, կազմակերպությունների պատրաստման, դրանց ղեկավար կազմի, աշխատողների, փրկարար և քաղաքացիական պաշտպանության ուժերի անձնակազմի ու բնակչության ուսուցման գործընթացի կազմակերպումը և  իրականացումը:

Սույն փաստաթուղթը հնարավորություն կստեղծի առանձնացնել ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների 2017 թվականի նախապատրաստման գլխավոր խնդիրները և դրանց կատարման համար հիմնական ուղղությունները

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Կանոնակարգելու է ՀՀ կառավարման բոլոր մարմինների լիարժեք ներգրավումը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտների հիմնախնդիրների գործընթացում

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Սույն փաստաթուղթը մշակվել է շահագրգիռ պետական կառավարման մարմինների ներգրավմամբ

6.

Ակնկալվող արդյունքը

 

Սույն որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի պլանավորել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության կանխարգելիչ և քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները և պատշաճ մակարդակով կազմակերպել այդ միջոցառումների օպերատիվ արձագանքումը և իրականացումը

7.

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

 

Սույն որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխությունների և (կամ) լրացումների նախագծերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը – համապատասխանում է ստանձնած  պարտավորություններին

8.

Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

 

Սույն որոշման նախագծի մշակմանը և քննարկմանը հասարակությունը չի մասնակցել

9.

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

 

Սույն որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում չի առաջացնում

 

 

 

  • Քննարկվել է

    10.04.2017 - 01.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9074

Տպել