Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 639-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                               

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 639-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի դիտակետերի ամրագրման անհրաժեշտությամբ:

Մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի դիտակետերի ցանկի ամրագրումը հնարավորություն կտա հստակ սահմանել դիտակետերի ջրավազանային կառավարման տարածքները, ջրային օբյեկտները, դիտակետերի համարները, տեղադիրքը, մոնիտորինգի տեսակը, աշխարհագրական կոորդինատները և այլն:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ջրային օրենսգրքով ջրային ռեսուրսների մոնիտորինգի և հաշվառման կարգի հաստատումը վերապահված է կառավարությանը, առաջարվկում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության  2003 թվականի մայիսի 22-ի N 639-Ն որոշման մեջ` դարնում ամրագրելով Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի դիտակետերի ցանկը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

Նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության  2003 թվականի մայիսի 22-ի N 639-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության  որոշման նախագծի ընդունումը կապահովի ՀՀ մակերևութային ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացումը դիտակետերի ցանկում ներկայացված ջրային օբյեկտներից։

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 639-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության  2003 թվականի մայիսի 22-ի N 639-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 639-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության  2003 թվականի մայիսի 22-ի N 639-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Քննարկվել է

    20.03.2019 - 04.04.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7396

Տպել

Առաջարկներ`

Լևոն Գալստյան

21.03.2019

1․ Նախագծում նշված է հետևյալը․ Գործառնական մոնիտորինգն իրականացվում է այն դիտակետերում, որոնք, ըստ բացահայտված մարդածին էական ճնշումների, ջրավազանում տարանջատվել են որպես ռիսկային: Մոնիտորինգի այս տիպը նպատակ ունի գնահատել ժամանակի ընթացքում ջրի որակի ցանկացած փոփոխություն: Այս տեսանկյունից այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու չկան դիտակետեր կոնկրետ այն կետերում, որտեղից կատարվում է արդյունաբերական թափոնաջրերի արտանետումներ լեռնահարստացուցիչ ձեռնարկություններից և պոչամբարներից։ Առաջարկում ենք ավելացնել այդ կետերը և պատրաստ ենք ցանկով ներկայացնել դրանց տեղադիրքը։ 2․ Նաև պետք է դիտակետեր լինեն այն կետերում, որտեղից ոռոգման խոշոր համակարգերը ջրառ են կատարում գետերից։ 3․ Դիտակետերի ցանցը պետք է դինամիկ լինի, քանի որ աղտոտղները և աղտոտման աղբյուրները անընդհատ փոփոխվում են տարիների ընթացքում։

Տեսնել ավելին