Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ


                                                                  Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ԼՈԼԻԿԻ ՀԱՐԱՎԱՄԵՐԻԿՅԱՆ ՑԵՑ ՎՆԱՍԱՏՈՒԻ ԴԵՄ ՊՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

 

1.

Անհրաժեշտությունը

 

 Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացման արդյունավետության մասին ազգաբնակչությանն իրազեկելու անհրաժեշտությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

2012 թվականին ՀՀ Արարատի մարզի մի շարք  համայնքներում հայտանբերվել է լոլիկի հարավամերիկյան ցեց  վնասատուն:  Այն մեծ տնտեսական վնաս է հասցնում մորմազգի մշակաբույսերի մշակությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին: Չկարողանալով ճիշտ որոշել պայքարի իրականացման ժամկետները մեծանում է տնտեսավարողների կողմից իրականացվող քիմիական մշակումների թիվը, չեն պահանվում բույսերի պաշտպանության միջոցների սպասման ժամկետները: ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ 2013-2015 թվականներին տնտեսավարողների համար կազմակերպվել են սեմինարներ /ուսուցունմեր/,  միջազգային փորձագետների մասնակցությամբ՝ խորհրդակցություններ, հրատարակվել՝ տեղեկատվական թերթիկներ:

Չնայած ձեռնարկված միջոցներին դեռևս ցածր է տնտեսավարողների իրազեկվածության աստիճանը: Անհրաժեշտություն է առաջացել գիտականորեն հիմնավորված պայքարի միջոցառումների արդյունավետության տեսանելի ցուցադրման: Տնտեսավարողների համար լոլիկի դաշտում կազմերվող սեմինարներն ավելի ուսուցողական և արդյունավետ են:

Ծրագրի իրականացման համար ընտրվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հաշվի առնելով առկա գիտական ներուժը, ինչպես նաև ծրագրի իրականացմանը ուսանողների ներգրավման հնարավորությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը մշակվել է սույն որոշման նախագիծը:

 

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

          Որոշման նախագծի ընդունման արդյունքում ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

    Նախագծի նպատակն է լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի համալիր (ագրոտեխնիկական, մեխանիկական, կենսաբանական և քիմիական) միջոցառումների կիրառման նոր առաջարկների փորձարկման և դրանց արդյունավետության գնահատուն է, տնտեսավարողների իրազեկվածության բարձրացումը, որի արդյունքում կնվազի տնտեսավարողի կողմից այդ նպատակով իրականացվող ծախսերը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

   Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Ծրագրի իրականացման և հողօգտագործողի կողմից ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կատարման արդյունքում ակնկալվում է փորձադաշտում բերքի կորուստների կանխում առնվազն 80 %-ով:

 Ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունավետության և գրանցված արդյունքների լայնածավալ լուսաբանման շնորհիվ տնտեսավարողների իրազեկվածության բարձրացում:

7.

Այլ տեղեկություններ

 

Հանրային քննարկման նպատակով Նախագիծը տեղադրվել է  իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ www.e-draft.am և  ՀՀ գյուղա­տնտեսության նախարարության պաշտոնական՝ www.minagro.am  կայքերում:


ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

1.

          Նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցություն չի ունենա:

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի ավելացումներ չեն նախատեսվում: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցները կհատկացվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող «Փոքր գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի համար նախատեսված բյուջետային միջոցներից:

     

 

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

1.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ:

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

          Նախագծի ընդունման կապակցությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան:

3.

Այլ տեղեկություններ

 

  • Քննարկվել է

    20.03.2019 - 04.04.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6325

Տպել